ԳԱԱ-ում Հայաստանի պատմության ուսումնասիրության գործում օտարազգի հայագետների դերի մասին գիտաժողով է անցկացվել
ՀասարակությունՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում հոկտեմբերի 28-ին անցկացվեց «Օտարազգի հայագետների ավանդը Հայաստանի հին և միջնադարյան պատմության ուսումնասիրության բնագավառում» միջազգային գիտաժողովը:
Գիտաժողովը նվիրված էր այլազգի հայագետների կողմից Հայոց հին և միջնադարյան պատմության հիմնահարցերի հետազոտության ասպարեզում ունեցած ավանդի արժևորմանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից:
Գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին 15 զեկուցումներ, որոնք նվիրված էին հայագիտական ուսումնասիրությունների զարգացման բնագավառում օտարազգի հայագետների ներդրմանը, նրանց կողմից կատարված հին և միջնադարյան պատմության, պատմական աշխարհագրության, գրականության, մշակույթի, քաղաքակրթական և հոգևոր ոլորտների հիմնահարցերի ուսումնասիրություններին, որոնք ներկայումս պահպանում են իրենց կարևորությունը: