Հայաստանում նվազել են տրանսպորտային միջոցներ փախցնելու դեպքերը
ՀասարակությունԱռաջին ութ ամսում Հայաստանում գրանցվել է տրանսպորտային միջոցներ փախցնելու 34 դեպք: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է տրանսպորտային միջոցներ փախցնելու 41 դեպք:
Ընդհանուր առմամբ 2016 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանում ավելացել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները` կազմելով 4 հազար 998՝ նախորդ տարվա համանուն ժամանակահատվածի 4 հազար 670-ի փոխարեն: