Մարինա Գրեգի հանգիստը Հնդկաստանում
LifestyleՀաղորդավարուհի Մարինա Գրեգն այս օրերին Հնդկաստանում է:
Հաղորդավարուհին Հնդկաստանի Կերալա նահանգում համատեղում է հանգիստն ու աշխատանքը:
Այս մասին տեղեկանում ենք նրա Instagram-ից, որտեղ նա իր հետևորդների հետ կիսվել է լուսանկարներով ու տեսանյութերով.
«Մի քանի օր է` փորձում եմ ձեզ հետ կիսվել տպավորություններով և կապի մեջ լինել, բայց օրերս այնքան հագեցած են, որ հասցնում եմ մեկ-երկու նկար տեղադրել և քնել կամ շարժվել դեպի հաջորդ քաղաքը։
Կերալան դրախտ է` երկրի վրա։ Հնդկաստանն ու այս երկրի մշակույթը միշտ եմ ցանկացել բացահայտել, բայց այն, ինչ տեսա և զգացի այստեղ, գերազանցեցին բոլոր սպասումներս` մշակույթ, ջերմ ու հյուրընկալ մարդիկ, ովքեր միշտ ժպտում են, Արաբական ծով, Հնդկական օվկիանոս, գետեր…