Երևան, 27.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սամվել Կարապետյանի տնտեսական 5 քայլերից 4-րդի մասին՝ մթերման կայաններ Հայաստանի գյուղերում Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի 5-րդ քայլի մասին․այն վերաբերվում է 20 000 մատչելի բնակարաններին «ՀայաՔվեն» և «Միասնության թևերը» հանդես կգան մեկ միասնական քաղաքական ճակատով Իրենց 7 մլն դրամ պարգեւավճարը բարձր չէ, թոշակառուի թոշակը բա՞րձր է․ Էդմոն Մարուքյան Գիտությունն այլևս գրավիչ չէ երիտասարդների համար. Ատոմ Մխիթարյան Համախմբում՝ հանուն երաշխավորված խաղաղության Ucom-ի գարնանային առաջարկը՝ HONOR X7d 5G սմարթֆոն և արժեքավոր նվերներ Իշխանությունները թոշակների բարձրացումը սարքել են ընտրակաշառք և վարկանիշ բարձրացնելու գործիք. Արմեն Մանվելյան Բարձրագույն դատական խորհրդին կոչ ենք անում հետևողական լինել և հատկապես դատական նիստերին դրսևորել զուսպ ու դատավորներին վայել վարքագիծ Ինչպես են առաջնորդները կառուցում վստահություն. Ակբա բիզնես ակումբ


«Կարգին» Հայկոյի նոր սիթքոմի հետաքրքիր դրվագներն ու առաջին կադրերը նկարահանման հրապարակից

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

«Կարգին» Հայկոյի երազանքների սիթքոմի՝ «Ազիզյանների» մասին BlogNews-ն արդեն պատմել է իր ընթերցողներին։ Այս անգամ ներկա ենք եղել սիթքոմի նկարահանումներին և մեր ընթերցողներին ենք ներկայացնում դերասանների պատմություններն ու առաջին կադրերը նկարահանման հրապարակից։ Նախագիծը կմեկնարկի հոկտեմբերի 31-ին՝ «Ucom»-ի ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքով։

IMG_2897 copie copie

3 տարվա դադարից հետո Հայկ Մարությանն ու իր թիմն ի վերջո ստացան այն առաջարկը, որն ուզում էին։ Հայկից հետաքրքրվեցինք՝ ցանկալի ներդրումներով ստեղծված «Ազիզյանները» սիթքոմն ի՞նչ առավելություններ է ունենալու։ «Մենք ունենք նշաձող, որից ցածր երբեք ինչ-որ նախագիծ չենք անի։ Դրանք մինիմում պահանջներն են, որոնք  «Արմենիա TV»-ն բավարարել է»,- ասաց Հայկն ու հավելեց, որ սիթքոմի նկարահանումներնը երկար ժամանակ ձգձգվում էին տաղավարի պատրաստման պատճառով։ «Շատ գոհ ենք տաղավարից։ Բավականին մեծ ներդրում է արվել և շատ լավ տաղավար է ստացվել՝ այնպիսին, ինչպիսին ուզում էինք։ Շատ գոհ ենք նաև քասթինգից։ Բոլոր հիմնական դերասաններն արդարացրել են իրենց։ Ստացել ենք այն կերպարները, որոնք ուզում էինք»,- նշեց նա։

Դերասանն ընդգծեց, որ սիթքոմը հետաքրքիր կլինի նաև 30 տարեկանից բարձր մարդկանց համար։ «Քանի որ ես էլ, իմ շրջապատն էլ 30-ի շեմն անցել ենք, ուզում էի ստեղծել այնպիսի նախագիծ, որը մեզ համար էլ հետաքրքիր կլինի։ Դա չի նշանակում, որ այն անհետաքրքիր կլինի թինեյջերների համար։ Նախագիծը «6+» է։ Այնպես ենք արել, որ հետաքրքրի տարբեր տարիքային խմբի և  նախասիրությունների մարդկանց համար։ «Ազիզյանները» հումորի տեսանկյունից շատ հետաքրքիր կերպով ցույց են տալիս, թե հայ ընտանիքների մեծ մասն ինչպես է ապրում,- ասաց դերասանն ու հավելեց, որ իր հերոսը՝ Գառնիկը, գիշեր-ցերեկ աշխատում է, ընտանիքը շռայլորեն  ծախսում է գումարները։ -Բնականաբար, նա բարկանում է, անընդհատ ներվային վիճակի մեջ է»։

IMG_2847 copie copie

Նախագծի համար Հայկը բեղեր է պահել։ Չնայած իրական կյանում դա անհարմարություներ է պատճառում, դերասանը գերադասում է հարմարավետությունը նկարահանման հրապարկում։ «Դիմահարդարի հետ երկար կոնսուլտացիաներից հետո հասկացաք, որ ավելի լավ կլինի՝ բեղերը բնական լինեն։ Դա նաև իմ կոնֆորտի համար է, որովհետև նկարահանման հրապարակում բեղերը երբեմն պոկվում են ու շեղում։ Մի փոքր անհարմար է իրական կյանքում։ Մարդիկ չեն ճանաչում կամ ասում են՝ մեծացել ես, ծերացել։ Սիթքոմում մեզ հենց դա էլ պետք էր․ շատ եմ աշխատել, ծերացել եմ:)»,- նշեց դերասանը։

Հերոսի կնոջը մարմնավորում է Կամերային թատրոնի դերասանուհի Անի Լուպեն։ Դերասանուհին, ով հազվադեպ է երևում հեռուստատեսությունում, նշեց, որ այս նախագիծն իրեն գրավել է պրոֆեսիոնալիզմով։ «Ես ոչ ոքի հետ խնդիր չունեմ, բայց TV-ներ չեմ սիրում։ Թատրոն եմ սիրում, քանի որ հանդիսատեսի էներգիան, շփումը միանգամից զգում ես։ Այս նախագիծն ինձ հետաքրքրեց իր աշխատակազմով, սցենարով, ոչ շաբլոն հումորներով։ Իհարկե, Հայկոյի հետ աշխատելու հնարավորությունն էլ ինձ շատ դուր եկավ։ Կերպարս զարգացող է, ամեն սերիայում կարողանում եմ նոր բաներ գտնել նրա մեջ։ Ազիզյանների ընտանիքում բոլորն իրարից շատ տարբեր են, բայց մենք շատ ենք սիրում իրար։ Բոլոր ընտանիքիների նման ենք՝ ներսում կա բացասականը, վիճում ենք իրար հետ, բայց պատերից այն կողմ միշտ պաշտպանում ենք իրար»,- ասաց դերասանուհին։

IMG_2795 copie copie

Ընտանիքի կրտսերին՝ Լևոնչիկին մարմնավորում է 11-ամյա Ստեփան Հովհաննիսյանը։ Նա նկարահանվել է նաև «Շարմ հոլդինգի» կարճամետրաժ ֆիլմերից մեկում, հաճախել է թատերական խմբակ։ «Լևոնը խելացի երեխա է։ Երևի տան ամենախելացին է:) Ամենաշատը եղբորն է սիրում։ Երբեմն հիմարություններ է անում, որ ջղայնացնում է մամային ու պապային, սակայն փակագծերը չեմ բացի, թե ինչ հիմարություններ»,- մեծավարի պատասխանեց փոքրիկ դերասանը։

Ազիզյանների ընտանիքում ամեն կերպ փորձում են տեղավորվել հարևան Ռշտունիները։ Ընտանիքի տիկնոջը մարմնավորող դերասանուհի Սաթենիկ Հազարյանը նշեց, որ հերոսուհին շատ ուժեղ կին է։ «Այս կինն այնքան ուժեղ է, որ որոշումներն ինքն է կայացնում։ Ամուսինը լրիվ իր ազդեցության տակ է։ Իրականում ոչ մի կապ չունի ինձ հետ, սակայն դերասանի համար հեշտ ու դժվար դերեր չկան»,- ասաց դերասանուհին, ով ևս առաջին անգամ է նկարահանվում սիթքոմում։ Նա նկատեց, որ մինչև հիմա ունեցել է առաջարկներ, որոնք մերժել է, այս անգամ իրեն գրավել է թիմի պրոֆեսիոնալիզմը․ «Լարվածություն բացարձակ չկա։ Դա շատ կարևոր է, քանի որ դերասանը նուրբ էակ է, կախված է նյարդերից, պետք է նկարահանման հրապարակում լարվածություն չլինի, որպեսզի դա չերևա կադրում»։

IMG_2737 copie copie

Դերասան Սուրեն Առուստամյանն էլ մարմնավորում է Գառնիկի խանութի կնամոլ աշխատակցին։ «Ինձ համար շատ հետաքրքիր էր այս կերպարը, որովհետև շատ տարբեր է մինչև հիմա խաղացածս կերպարներից։ Շատ հաճելի է նաև, որ իմ անմիջական խաղընկերը Հայկ Մարությանն է, քանի որ շատ եմ կարևորում նկարահանման հրապարակում խաղընկերոջից եկող էներգինա։ Կարծում եմ՝ նախագիծը կհետաքրքրի հեռուստադիտողներին, քանի որ թիմում աշխատող յուրաքանչյուրը գիտի իր անելիքը։ Ծիծաղաշարժ պահերը շատ-շատ են։ Սցենարը կարդալիս հումորներն արդեն ծիխաղելի են։ Դա նշանակում է, որ տեսարաններով շատ ավելի ծիծաղելի են լինելու»,- ասաց Սուրենը։

Ի դեպ, Հայկ Մարությանը չի թաքցնում, որ սիթքոմի գաղափարը հղացել է «Married... with Children» ամերիկյան նախագծից։ «Դա իմ երիտասարդության ամենասիրելի սիթքոմներից է։ Մինչ օրս հաճույքով նայում եմ, թեև բավականին հին է։ Ես և իմ թիմը շատ ուրախ ենք, որ կարող ենք ստանալ հայկական ընտանիքի որակյալ պատմություն։ Միշտ երազել եմ, որ մի օր կարողանանք դրա նման մի բան անել, սակայն պատմել հայ ընտանիքի մասին։ Թեև մոտիվներն այս սիթքոմից են, սցենարը նոր է գրված։ Չէինք կարող կրկնօրինակել սցենարը, նախ, որովհետև այնտեղ ամերիկյան ընտանիք էր, երկրորդ՝ 1980-ականների։ Խոսքը բոլորովին տարբեր իրականությունների մասին է, պարզապես միտքը, որ հայրը աշխատում է, բոլորը ծախսում են, մեզ շատ է ոգևորել»,- եզրափակեց դերասանը։

IMG_2735 copie copie

IMG_2752 copie copie

IMG_2759 copie copie

 

IMG_2762 copie copie IMG_2786 copie copie copie IMG_2923 copie copie


IMG_2797 copie copie

IMG_2819 copie copie

IMG_2822 copie copie

IMG_2824 copie copie

IMG_2860 copie copie

IMG_2867 copie copie

IMG_2872 copie copie

IMG_2909 copie copie

IMG_2917 copie copie


Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Սամվել Կարապետյանի տնտեսական 5 քայլերից 4-րդի մասին՝ մթերման կայաններ Հայաստանի գյուղերում Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի 5-րդ քայլի մասին․այն վերաբերվում է 20 000 մատչելի բնակարաններին Ալիևն օգտվում է Փաշինյանի իշխանության անողնաշարությունից «ՀայաՔվեն» և «Միասնության թևերը» հանդես կգան մեկ միասնական քաղաքական ճակատովԱնորակ թատրոն՝ օրը ցերեկով Իրենց 7 մլն դրամ պարգեւավճարը բարձր չէ, թոշակառուի թոշակը բա՞րձր է․ Էդմոն Մարուքյան Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Միասնության թևեր»-ի մեր բոլոր գործընկերներին. Ավետիք Չալաբյան«Հայրենիք» կուսակցությունը չի մասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին. հայտարարություն «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ստորագրեցին համագործակցության հուշագիրԱՄՆ-ը 126% մաքսատուրքեր է սահմանել Հնդկաստանից արևային մարտկոցների ներկրման համարԳիտությունն այլևս գրավիչ չէ երիտասարդների համար. Ատոմ Մխիթարյան Համախմբում՝ հանուն երաշխավորված խաղաղության Որևէ գերտերության աջակցությունը ստանալով՝ նոր ռումբեր ես դնում Հայաստանի տակ, որովհետև աջակցելն անվճար չի լինում․ Նաիրի ՍարգսյանUcom-ի գարնանային առաջարկը՝ HONOR X7d 5G սմարթֆոն և արժեքավոր նվերներ Իշխանությունները թոշակների բարձրացումը սարքել են ընտրակաշառք և վարկանիշ բարձրացնելու գործիք. Արմեն Մանվելյան Բարձրագույն դատական խորհրդին կոչ ենք անում հետևողական լինել և հատկապես դատական նիստերին դրսևորել զուսպ ու դատավորներին վայել վարքագիծՉզարմանաք, որ առաջիկայում Աննային տեսնենք ընդդիմության ցույցեցին. Նաիրա ԶոհրաբյանԻնչպես են առաջնորդները կառուցում վստահություն. Ակբա բիզնես ակումբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները իրազեկման արշավ են իրականացրել Աբովյան քաղաքում։ Ներկայացրել են Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը Գիտելիքով հարուստ` ստեղծագործող մտքին է միայն հատուկ փոփոխություններ բերել և ավելի լավ ապագա կառուցել. կառուցել Ուժեղ Հայաստան. Տաթևիկ ԿարապետյանԵթե կա պատրանք, թե Հայաստանում մոլդովական սցենարի դեպքում Մոսկվայից կլինի ինչ-որ աջակցություն կամ ռեակցիա, ապա արժի հիշել նույն Մոլդովայի օրինակը․ Հովհաննիսյան ԶՊՄԿ-Կառավարություն-Համայնք համատեղ աշխատանքի արդյունքում Քաջարանը դարձել է ամենաբարեկեցիկ և ամենացածր գործազրկություն ունեցող համայնքներից մեկը«ՀայաՔվեն» բարձրացնելու է միջին կենսաթոշակը 50%֊ով. Մենուա Սողոմոնյան Մենք ոգեկոչում ենք սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը՝ հայ ժողովրդի հանդեպ նման ոճրագործությունները կանխելու հանձնառությամբ. Արշակ ԿարապետյանԻսկ հայերը կարող են Ստեփանակերտ, Շուշի այցելել. Էդմոն Մարուքյան Այն մասին, թե ինչպես մենք պետք է իրական և հարատև խաղաղություն ապահովենք. Ավետիք ՉալաբյանԱրժեհամակարգի ճգնաժամ և իշխանության պատասխանատվությունըՏասը հազար դրամի խոստումը և արժանապատիվ կյանքի հարցըՀայաստան-Թուրքիա սահմանի «Ախուրիկ» անցակետը 2026թ-ից հսկում են միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահները«ԿԻԱ»-ի օրինազանց վարորդը հայտնաբերվել է․ մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածքԱդրբեջանն այլևս այն չէ, ինչ 1992-ին էր. այսօր այն ուժեղ պետություն է, որն ունակ է պաշտպանել իրեն. ԱլիևՌուսաստանին և Բելառուսին հաջողվել է մեծ հաջողությունների հասնել Միութենական պետության զարգացման գործում. ՊուտինԳազաբալոնների վկայագրման գործընթացը պարտադիր պետք է տեսագրվի Ո՞վ ասաց, որ իրենք մնան, պատերազմ չի լինելու. քաղաքացիները՝ Երաշխավորված խաղաղություն կոնցեպտի մասին110 միլիոն՝ իշխանությանը, 10 000 դրամ՝ թոշակառուներին. ո՞ւր է գնում պետբյուջեն. Էդմոն ՄարուքյանՈրքա՞ն հաճախ պետք է փոխել ատամի խոզանակը։ Մասնագետը հերքում է առասպելները Հայաստան է ժամանել լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն Փոքրիկ խմբակի ստերը․ Դավիթ ՂազինյանՆարեկ Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ․ ներկայացվել է նաև քաղաքական IA բոտըԱրարատի քրեական ոստիկանները հայտնաբերել են Նշավան գյուղի բնակչի այգին այրած տղամարդկանց«Ինչքան գեղեցիկ կլիներ կյանքը, եթե մարդիկ չփչացնեին». Քրիստինա Եղոյան Մեր ծրագրում եղել և շարունակում է մնալ ներառված․ «Նվազագույն կենսաթոշակը դառնալու է 100000 դրամ, իսկ թե ինչպես, կիմանաք, երբ ներկայացնենք մեր ծրագիրը». Նաիրի ՍարգսյանՀՀ-ում այսօր կան 700,000 դրամ ստացող ուսուցիչներ. Նիկոլ ՓաշինյանՔաղաքական տեսանկյունից շատ ավելի շահեկան է, եթե Իսրայելն առաջինը հшրվածի Իրանին. PoliticoՌուսաստանը չի կարողացել և չի կարող մեզ օկուպшցնել. Զելենսկի Կրոնական ազատությունը վտանգի տակ․ Հայաստան, Արցախ և միջազգային պատասխանատվություն․ Սամվել ԿարապետյանՍուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում, «Փաստինֆո»-ի հարցադրումից հետո ֆեյսբուքյան էջից հայտարարությունը հեռացվել էԹույլերին խաղաղություն չեն տալիս․ Ավետիք ՉալաբյանՎեգա ընկերության և «Մերիդիան» էքսպո կենտրոնի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր Վիրտուալ առաջատար տեխնոլոգիաները՝ ՀՀ կինոարտադրության մեջ. համաշխարհային մի շարք հարթակներ կկարողանան Հայաստան գալ (տեսանյութ, լուսանկարներ)