Փրկարարները և ջրմուղագործները նկուղից մեծ ծավալի ջուր են հեռացրել
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հոկտեմբերի 29-ին, ժամը 13.04-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 26/1 հասցեում գտնվող բնակելի շենքի նկուղում ջրի խողովակը վնասվել է, ինչի հետևանքով նկուղը ջրալցվում է. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ, ինչը դադարեցվել է ժամը 20.20-ին: Պարզվել է, որ ջրի վնասված խողովակից առկա է մեծ արտահոսք, որը խոչընդոտում է ջրահեռացման աշխատանքների իրականացմանը:
Դեպքի վայր ժամանած «Երևան ջուր» ՓԲԸ-ի աշխատակիցները շենքի բակում գտնվող դիտահորից պոմպով հեռացրել են կուտակված ջուրը և փակել ջրատարի փականը, ինչից հետո փրկարարները շարունակել են ջրահեռացման աշխատանքները և ավարտել ժամը 22.45-ին: 120 քմ մակերեսով նկուղից հեռացրվել է մոտ 70 սմ բարձրությամբ կուտակված ջուր: