Այրվել է Սիլիկյան թաղամասի բնակչին պատկանող անասնակերը
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հոկտեմբերի 30-ին, ժամը 12.01-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնագոմ և խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, հրդեհը մեկուսացվել է ժամը 12.36-ին, մարվել՝ 12.52-ին: Մասամբ այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 15 քմ) և տանիքում կուտակված անասնակեր (մոտ 50 հակ):