Տավուշում դիրքերից մեկում մահացած զինծառայողն ուներ անչափահաս երեխա
ՀասարակությունNEWS.am-ը գրում է.
Տավուշի մարզի դիրքերից մեկում հոկտեմբերի 30-ին մահացած պայմանագրային զինծառայող 23-ամյա Դերենիկ Խալխալյանը ամուսանացած էր, ուներ անչափահաս երեխա: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, NEWS.am-ը տեղեկանում է Հաղթանակի գյուղապետարանից:
Դերենիկ Խալխալյանի ընտանիքն ապրում էր սոցիալապես ծանր պայմաններում: Խալխալյանները Նոյեմբերյանի շրջանի Հաղթանակ գյուղում ապրում են վարձով, չունեն սեփական տուն:
Գյուղապետարանից մեզ հայտնեցին, որ նախնական տվյալներով, 23-ամյա զինծառայողը մահացել է սրտի կաթվածից:
NEWS.am-ի տեղեկություններով՝ զինծառայողը դիրքերում ծառայության ժամանակ սուր ցավեր է ունեցել եւ երբ նրան տեղափոխել են հիվանդանոց, ճանապարհին մահացել է: Մահվան հանգամանքները պարզվում են:
Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գուրամ Աղաբաբյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ իրենց դեռ հայտնի չէ մահվան պատճառը: Նա նշել էր, որ զինծառայողը մահացած վիճակում է տեղափոխվել հիվանդանոց: