Ազատության հրապարակը լեփ-լեցուն է. հանրահավաքը դեռ չի մեկնարկել (լուսանկար)
Հանրահավաքին մասնակից հասարակության որոշ ներկայացուցիչներ եկել են իրենց պահանջներով: Նրանց պարզած պաստառների վրա գրված է. «Իշխանափոխություն», «Հրաժարական», «Արտահերթ ընտրություններ» և այլ նմանատիպ պահանջներ:
Երդվյալ ազատամարտիկները ևս Ազատության հրապարակում են` «ԵԱՄ-ը ժողովրդի հետ է» պաստառներով: