Ինչպես հայտնում է Orer.am-ը, Ազատության հրապարակում դեռ չի մեկնարկել քաղաքական երեք ընդդիմադիր ուժերի` ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և «Ժառանգության» համատեղ հանրահավաքը, սակայն Ազատության հրապարակը լեփ-լեցուն է: Հանրահավաքին մասնակից հասարակության որոշ ներկայացուցիչներ եկել են իրենց պահանջներով: Նրանց պարզած պաստառների վրա գրված է. «Իշխանափոխություն», «Հրաժարական», «Արտահերթ ընտրություններ» և այլ նմանատիպ պահանջներ: Երդվյալ ազատամարտիկները ևս Ազատության հրապարակում են` «ԵԱՄ-ը ժողովրդի հետ է» պաստառներով: