«Վայքի ՃՇՇ»-ի աշխատակիցները քարաթափումներից մաքրել են Երևան-Մեղրի ճանապարհի երկու հատված
ՀասարակությունՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 31-ին, ժամը 19:00-19:30-ի սահմաններում, Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի Վայք - Ջերմուկ ճանապարհահատվածի 1,2-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում՝ 6 խմ ծավալով:
Նույն օրը, ժամը 19:30-20:00-ի սահմաններում, Վայքի տարածաշրջանի 153-րդ կմ-ում կրկին տեղի է ունեցել քարաթափում՝ 20 խմ ծավալով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, նշված ճանապարհահատվածները սպասարկող «Վայքի ՃՇՇ»-ի աշխատակիցները կարճ ժամանակահատվածում քարերը հեռացրել են ճանապարհների երթևեկելի հատվածներից: Ճանապարհահատվածները երկկողմանի բաց են։