Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ» Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Ի՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ» Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»


Ռուբեն Հախվերդյան. «Ես կարող եմ օրը 10-20 երգ գրել, սակայն դրանք երկար չեն ապրի»

BlogNews.am-ը գրում է.

Ռուբեն Հախվերդյանի հեղինակային երգերի սիրահարները նոյեմբերի 5-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում հնարավորություն կունենան ունկնդրելու նրա «Կտրուկ շրջադարձ» խորագրով համերգը։ Հախվերդյանի հայտնի երգերը ներկայացված են լինելու Նարինե Զարիֆյանի մշակմամբ՝ Երևանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ:

Համերգի ընթացքում Հախվերդյանը կներկայացնի «Կտակ», «Հիսունից հետո», «Ուղիղ ժամը 12-ին», «Երևանի գիշերներում», «Եթե իմանայի» և այլ սիրված ստեղծագործություններ: ՀՀ կոմպոզիտորների միության անդամ Նարինե Զարիֆյանը նշեց, որ ստեղծագործությունները մշակելիս կարևորել է Հախվերդյանի կերպարը, խոսքն ու մտածողությունը։

«Ես շատ եմ սիրում այս երգերը և սիրով եմ մշակել դրանք: Ռուբենի ստեղծագործությունները հարուստ են իրենց հարմոնիկ մտածողությամբ, հետաքրքրություն ունեն և տարբերվում են հեղինակային այլ երգերից: Այդ իսկ պատճառով հաճույքով աշխատեցի»,- ասաց նա ու հավելեց, որ ինքն ու Ռուբեն Հախվերդյանը միասին աշխատել են ավելի քան 15 տարի։ Նրանք ունեն հինգ համատեղ ալբոմ։ «0-100 տարեկան երեխաներին» ալբոմի համար արժանացել են շատ մրցանակների։

Ռուբեն Հախվերդյանն էլ նշեց, որ Նարինեն այնքան ճաշակով է ներկայացրել երգերը, որ գրեթե համահեղինակ է դարձել։ Թե ինչու է համերգը ստացել «Կտրուկ շրջադարձ» խորագիրը, Հախվերդյանը պատասխանեց. «Ճշմարտությունը կլոր է: Կտրուկ շրջադարձ, որովհետև երգերս ներկայացնում եմ մեծ խմբով՝ գրեթե սիմֆոնիկ հնչողությամբ: Միևնույն ժամանակ, շատ կտրուկ շրջադարձ չէ, որովհետև ես և Նարինե Զարաֆյանը մոտ 15 տարի է՝ աշխատում ենք իրար հետ: Ոմանց շատ է դուր գալիս այս մոտեցումը, ոմանք կարող է չհավանեն և ասեն՝ միայն կիթառով ավելի հետաքրքիր է: Ամեն դեպքում մենք սա անում ենք այն ակնկալիքով, որ կարող է հետաքրքիր լինել»:

Համերգի ժամանակ նոր ստեղծագործություններ չեն հնչի։ Հախվերդյանը շեշտեց, որ այս ժանրի ստեղծագործությունները 5-10 տարին մեկ են ծնվում: «Ես կարող եմ օրը 10-20 երգ գրել, սակայն դրանք երկար չեն ապրի: էս տեսակ երգերի խոսքն ու երաժշտությունը միասին են ծնվում։ Մեծ դժվարությամբ են ստեղծվում երգերը, որոնք ունեն ոչ միայն երաժշտական, այլև բանաստեղծական արժեք»,- նկատեց երաժիշտը։

Երևանի պետական կամերային նվագախմբի դիրիժոր Վահան Մարտիրոսյանն էլ նշեց, որ մինչև խոսել սովորելը երգում էր Հախվերդյանի երգերը՝ առանց հասկանալու խոսքերը: «Շատ զգացված եմ, որ այսօր իր հետ նույն բեմահարթակում եմ լինելու: Շատ ուրախ եմ նաև Նարինե Զարիֆյանի հետ աշխատելու համար, քանի որ բոլոր մշակումներն արված են շատ բարձր որակով և ճաշակով: Երբ երաժշտին հեշտ է նվագել, նշանակում է՝ աշխատանքը լավ է արված»,- նշեց նա։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Սիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունը մեկն է՝ հայկական շահը և հայ ժողովրդի անվտանգ ապագան․ Գոհար ՄելոյանՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարCOP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարըՎրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՆեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել ենՄենք բոլորս պետք է բռնապետ Փաշինյանից պաշտպանենք մեր եկեղեցին․ Ավետիք ՉալաբյանԳազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-նԿասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը Փաշինյանի խոստացած խաղաղության կեղծ լինելու վառ ապացույցն է. տեսանյութԵկեղեցու վրա հարձակվելով՝ իշխանությունները փորձում են Սփյուռքն անջատել Հայաստանից․ Արմեն ՄանվելյանԿենսաբազմազանությունը պաշտպանելուն զուգահեռ պաշտպանեք մարդուն, նրա հայրենիքը, ազատությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը. Աննա ԿոստանյանԼսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Մենուա Սողոմանյան Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութՀաջողություն եմ ցանկանում Հրայրին և մեր բոլոր ընկերներին, և ամենայն բարիք՝ Գավառի մեր ժողովրդին. Ավետիք ՉալաբյանCOP17 շրջանակներում կառավարության շենքի մոտ իրականացվեց ակցիա Հայաստանում կենսաբազմազանության մասին համաժողովին ընդառաջ. Աննա ԿոստանյանՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ ԱննաԿոստանյանԽաղաղության մասին Փաշինյանի ելույթները չեն արժանանում բարձր գնահատականի․ Մենուա Սողոմոնյան Գորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտինԻշխանությունները ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում են երկակի ստանդարտներով․ Աննա ԿոստանյանԻնչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ»Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն էՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ»Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ»Արտյոմ Պետրոսյան․ միջազգային կրթություն և ավելի քան 15 տարվա փորձ հանքարդյունաբերության ու կորպորատիվ կառավարման ոլորտներումԻ՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ»Եվրոպայի հայկական Միությունների ֆորումի նախագահության և «Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության» կոմիտեի նախագահության հայտարարությունըՆոր մեկնարկ, հզոր համայնք. Գավառում ընտրի´ր «Հայկական քվե» կուսակցությանը Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ»«Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ»«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. Լավրով