Ջասթին Բիբերը ֆուտբոլ է խաղացել Սիքստինյան կապելլայում (լուսանկարներ)
Lifestyle
Բիբերը հերթական սկանդալի կենտրոնում է՝ Վատիկանում ֆուտբոլ խաղալու պատճառով։ Կաթոլիկները մեղադրել են երգչին Սիքստինյան կապելլան անարգելու մեջ։

Օրեր առաջ կանադացի երգիչն իր հոր՝ Ջերեմիի հետ մեկնել է Վատիկան. իտալական Վերածննդի դարաշրջանի արվեստի գոհարները տեսնելու համար երգիչը վճարել է 20 000 եվրո։
Ջասթինը գնդակով լուսանկարվել է Սիքստինյան կապելլայի դիմաց, եւ լուսանկարը տեղադրել Instagram-ի իր էջ։

Հավատացյալները, իմանալով նրա արարքի մասին, սարսափել ու բարկացել են եւ մեկնաբանություններում Ջասինին սրիկա եւ խուլիգան անվանել։
Տեղի բնակիչներն իրենց վրդովմունքն են արտահայտել Բիբերի նման «խոզ» վերաբերմունքի համար։ Եվրոպացիներն անգամ Բիբերին հորդորել են արագ ետ վերադառնալ իր հայրենիք, ինչպես նաեւ արգելել են նորից ոտք դնել Եվրոպա։ Սակայն Ջասթինը ոչ ներողություն է խնդրել, ոչ էլ ինչ-որ կերպ մեկնաբանել է իր արարքը։
Աղբյուրը՝ Christian Today