Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ» Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ» Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ» Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ» Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն Հովասափյան Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ»


Զառա. «Ես ու Դավիթը շատ տարբեր ենք, բայց նույն ուղղությամբ ենք նայում»

Blognews.am-ը գրում է.

Դերասանուհի Զառա Սահակյանը, ով այժմ նկարահանվում է «Քարե դարդ» սիթքոմում, BlogNews-ի հետ անկեղծ զրույց է ունեցել, որի ժամանակ պատմել է իր և Դավիթ Հարությունյանի ընտանեկան կյանքի, կոնֆլիկտների, 6-ամյա որդու նախասիրություների և ոչ միայն այդ ամենի մասին :)

-Զառա, այս եթերաշրջանում սկսեցիր նկարահանվել «Քարե դարդ»-ում: Մինչ նկարահանվելդ հետևո՞ւմ էիր սիթքոմին:

-Մինչ իմ մասնակցությունը նայում էինք, որովհետև երեխաս շատ է սիրում: Իր համար մուլտֆիլմի փոխարինիչ է, պատկերները կանչող են:

Իմ հին, լավ բարեկամի՝ Վաչեի կողմից առաջարկ ստացա և որոշեցի փորձել ինձ:

-Ե՛վ այն ժամանակ, երբ «32 ակումբի» տղաների միջև խժդժություն եղավ, և՛ այն ժամանակ, երբ իրենք հաշտվեցին, դու միակ մարդն էիր, ով միաժամանակ լավ հարաբերություններ ուներ երկու կողմերի հետ: Ինչպե՞ս կարողացար պահպանել նեյտրալ դիրքը և որևէ կերպ չմասնակցել կոնֆլիկտին:

-Նեյտրալ մնալու խնդիր չկար, որովհետև իրենք ինձ չէին թողնում մասնակցել այդ ամենին: Ես իրենցից թե՛ տարիքով եմ փոքր, թե՛ թիմի միակ աղջիկն էի: Նրանք ինձ հետ էին պահում կոնֆլիկտային իրավիճակներից, ժողովներից, որտեղ միայն տղամարդիկ էին: Ընկերներս երբեք ինձ չեն կանգնեցրել ընտրության առաջ, ինչի համար շնորհակալ եմ: Նրանք միշտ հասկացել են ինձ: Այդ փուլում ես ինձ փորձեցի «Yere1» նախագծում, հետո կրկին միացա ընկերներիս:

Ինքս էլ ինձ հետ պահեցի՝ երկու թևերի հետ էլ մնալով շատ լավ հարաբերություններում: Իմ կարծիքով՝ դա խժդժություն էլ չէր, ուղղակի եկավ փուլ, երբ տղաները որոշեցին առաձին աշխատել: Դա նորմալ է:

-Զառա, Դուք բավականին պասիվ եք սոցցանցերում: Գրեթե չեք հրապարակում ընտանեկան  լուսանկարներ: Ինչո՞ւ:

-Ես ունեմ պաշտոնական էջ, սակայն ես չեմ զբաղվում դրանով: Իմ ֆան ակումբներից մի տղա խնդրեց էջ բացել իմ անունով, ասացի՝ խնդրեմ: Ամուսինս ժամանակ առ ժամանակ հրապարակում է լուսանկարներ, սակայն դա մեր առօրյայի կարևոր մասը չէ: Մեզ համար անընդհատ սոցցանցերում լինելը պարապ մարդու գործ է: Ես ավելի մեծ մտածմունքներ ունեմ՝ կապված ընտանիքիս, երեխայիս դաստիարակության հետ:

-Ընտանեկան ի՞նչ սիրելի զբաղմունքներ ունեք:

-Երբ մենք մտնում ենք տուն, տանից դուրս գալ էլ չկա: Մի օր Դավիթն ասաց՝ զգո՞ւմ ես, որ մենք դուրս ենք գալիս, արևի լույսից աչքերներս ցավում է:) Ամբողջ օրը տանն ենք, վարագույրը քաշած, երեխան պետք է պատճառ լինի, որ դուրս գանք: Տունը մեր ամենահարմար, ամենալավ անկյունն է:

Սիրում ենք խաղեր խաղալ, ճաշկերույթներ կազմակերպել: Դավիթը շատ համեղ է պատրաստում: Ես նույնիսկ չեմ մոտենում մսին:

-Դավթից սպասելի էր նստակյացություն, քեզնից՝ չէ:

-Ես կարող եմ ակտիվ լինել, բայց աշխատանքից հետո այլևս ոչ ոքի տեսնելու ցանկություն չեմ ունենում: Ուզում եմ աշխատանքից հետո վազելով գնալ տուն, քանի որ այնտեղ եմ գտնում  իմ հանգստությունը: Նույնիսկ երբ գնում ենք հանգստանալու, պետք է վերադառնամ տուն, նոր իսկապես հանգստանամ: Երեխայից հետո այդպես դարձավ:

Երբ շունիկ ունեինք, եղանակն էլ լավն էր, հաճախ էինք դուրս գալիս զբոսնելու, գնում էինք մեր առանձնատուն: Այդպես չէ, որ շատ նստակյաց ենք, ուղղակի մեզ տանն ենք հարմարավետ ու ներդաշակ զգում: Ամենահարազատ անկյունն է դարձել:

-Ամուսինդ շա՞տ է օգնում քեզ:

-Խոհանոցում շատ է օգնում  ինձ, մյուս հարցերում, եթե հարկ լինի, հա, բայց ես աշխատում եմ իրեն չծանրաբեռնել: Եթե ես տանը չեմ, նա է զբաղվում երեխայով: Նախագծերի զբաղվածությունից ելնելով ես հաճախ եմ բացակայում տանից:

-Փաստորեն շատ մայրիկների պես չես կարող բողոքել, որ դավիթը երեխայի հետտ չի խաղում, աշխատանքի բերումով շատ է դրսում լինում:

-Սա ուղղակի գովեստ չէ, բոլորն իրեն սուպեր պապա են ասում:

Երևի մեկ տարին չէր լրացել, երբ ես 20 օրով, հետո՝ 1 ամսով գնացի հյուրախաղերի: Եթե Դավիթը չլիներ, ես հաստատ կհրաժարվեի: Տղայիս աչքերս փակ վստահում եմ Դավթին: Գիտեի՝ տարբերություն չկա՝ Դավի՞թն է, թե՞ ես: Այն ջերմությունն ու խնամքը, որ պետք է երեխային, անգամ մեր մամաները չէին կարող տալ:

Բախտս բերել է, որ Դավթի աշխատանքային գրաֆիկը տանից հեռակառավարվող է: Ինքը հիմա այնպիսի ոլորտում է աշխատում, որ երեկոները հանգիստ կարող է գնալ 1-2 ժամով և վերջ:

-Իսկ դու ինչպե՞ս ես տանում բաժանումները:

-Ես սենտիմենտալ եմ: Հեռուստադիտողները գիտեն, որ ես ակտիվ կրակ եմ, իրականում չափազանց, նույնիսկ, նյարդայնացնող սենտիմենտալ եմ: Ամբողջ ճանապարհին ինչ երեխա տեսնում էի, ողբում և կոտորվում էի, մինչև եկա, հասա:

Վերջես շնիկ եմ կորցել, մինչև հիմա ուշքի չեմ գալիս: Շեղվելու աստիճան  ուշքի չեկող եմ:

-Որդիդ ի՞նչ նախասիրութուններ ունի:

-Նա շատ ակտիվ և ճկուն է: Հղիության երրորդ ամսում մասնակցում էի «Աստղերը կրկեսում» նախագծին, որտեղ ակրոբատիկ համարներ էի անում: Բոլորն ասում էին՝ գժվել ես, չի կարելի: Ես զգում էի, որ այդ պահին պետք է ինձ թույլ, հիվանդ չզգամ: Երեխաս ծնվեց ու հիմա այն, ինչ ես իր գլխին էի անում, տասնապատկն ինքն է անում:) Պատերի վրայով ման է գալիս, բայց ոչ թե անխելքաբար, այլ հաշվարկված՝ որտեղից որտեղ պետք է ընկնի, որ չվնասվի: Այնքան ստիպեց, որ հիմա գիմնաստիկայի է գնում:

-Իրեն ինչ-որ պարապմունքների տանելիս դու և Դավիթը հաշվի եք առնում ձեր ցանկություննե՞րը, թե՞ իր նախասիրությունները:

-Միանշանակ՝ իր նախասիրությունները: Մենք տեսնում ենք՝ ինչով  է հետաքրքրված և փորձում ենք զարգացնել այդ գիծը:  Հիմա սկսել է սկզբից մինչև վերջ կինոներ խաղալ, նմանակումներ անել: Եթե ես տեսնեմ իմ երեխան ձգտում ունի այս գործով զբաղվելու, միանշանակ կաջակցեմ: Ծնողը նրա համար է, որպեսզի տեսնի, նկատի  բացահայտի երեխային: Պարտադիր չէ, որ պրոֆեսիոնալ դառնա այդ գործում, բայց պետք է չիրականացած երազանք չունենա:

Օրինակ՝ եթե ես իմ մասնագիտությամբ չզբաղվեի, գրասենյակային գործ անեի, գուցե և խելագարվեի: Մեր ասպարեզում լինում են անկումներ՝ սկսած ֆինանսական վիճակից ու դադարներից մինչև հոգնածություն ու աշխատանքային երկար ժամեր: Եթե ես չսիրեի իմ աշխատանքը, կխելագարվեի: Ինձ համար կարևոր է, որ երեխաս էլ սիրով աշխատի: Ես իր կողքին կանգնած կլինեմ:

-Երեխայի դաստիարակության հարցում ի՞նչն ես առաջնային համարում: Այս հարցում տարաձայնություններ ունենո՞ւմ եք Դավթի հետ:

- Առհասարակ, դաստիարակության համար առաջնայինը սեփական ծնողի օրինակն է: Մենք չենք կարող  նրան ստիպել անել մի բան, որն ինքներս չենք անում: 

Անհամաձայնությունները սկզբնական շրջանում էին շատ-շատ: Երբ երեխան 2 տարեկան էր, համարում էի, որ շատ փոքր է, որպեսզի իր հետ խիստ լինենք: Ես չէի էլ մտածում, որ կարող է խորամանկ բաներ անել, որպեսզի, օրինակ, չքնի, համար, իսկ ամուսինս կարող էր բղավել: Երեխան նեղվում, գալիս էր ինձ մոտ: Ես ու Դավիթն անընդհատ կոնֆլիկտներ էինք ունենում: Ես ասում էի՝ դեռ փոքր է, Դավիթը համարում էր, որ պետք է այդ տարիքից կարգուկանոնի սովորի: Ասում էր՝ ինչքան բաց թողնես, այնքան նստելու է գլխիդ: Եկավ նստեց, հասկացա,  որ փոփոխության ժամանակն է: Հիմա եկել եմ այն եզրակացության, որ երկուսով պետք է պատժենք, երկուսով՝ սիրենք: Իհարկե, սերը շատ կարևոր է: Սիրելով կհասնես քո ուզածին: Բռնակալությամբ, կոպտությամբ երբեք արդյունքի չես հասնի:

-Հիմա խի՞ստ մայրիկ ես:

-Չէի ասի՝ խիստ եմ, ուղղակի երբ տանը մեկը պատժում է, մյուսը պաշտնպանում, մեկը դառնում է «Բոբո ձյաձյա», մյուսը՝ «Հրեշտակ ծյոծյա»: Մեր տանը հիմա միասին պատժում ենք, միասին սիրում և արդյունքը շոշափելի է: Ամեն դեպքում փորձում եմ լրիվ չարգելել ինչ-որ բաներ, օրինակ՝ սիթքոմ դիտելը լինի պարգևատրում՝ նոր բան սովորելու համար:

-Դավթի հետ հաճա՞խ եք վիճում: Առհասարակ, ինչի՞ մասին կարող եք վիճել:

-Եթե ասեմ չենք վիճում, կխաբեմ: Կարծում եմ՝ եթե այլևս վեճ չունենաք, նշանակում է՝ առանձին կյանքեր ունեք, ուղղակի համատեղ ապրում եք: Եթե երկուսդ էլ հասուն մարդ եք,  կամակատար չեք, նույն թեմայի մասին ամեն մեկդ ձեր կարծիքն ունեք:

Մեր վեճերը հիմնականում գործնական հարցերի շուրջ են, սակայն տարիների ընթացքում ամուսիններն իրար նմանվում են: Ժամանակին ես ակտիվ, կայծակնային որոշումներ ընդունող էի, հիմա անգամ մայրս է ասում՝ գնալով դառնում ես քո հանդարտ ամուսինը, աշխարհն էլ փուլ գա, պիտի հանգիստ մտածես, նոր որոշում կայացես:

-Ռեալիթի շոուից Դավթին հիշողները կփաստեն, որ առաջին հայացքից դուք տեսակով շատ տարբեր եք: Իսկ խորը շերտերո՞ւմ:

-Խորքային առումով մենք էլի տարբեր մարդիկ ենք: Նույն ծնողից ծնված քույրն ու եղբայրն էլ են շատ տարբեր լինում: Սակայն ընտանիքում կարևորն այն է, որ այդ տարբերության հետ մեկտեղ դուք նայում եք նույն ուղղությամբ: Դու ունես այդ կետ գնալու քո ելքերն ու ձևերը, նա՝ իր, բայց դուք գնում եք դեպի նույն կետը: Շատ նման մարդիկ կարող են վեճեր ունենալ հենց նմանության պատճառով:

-Ասում են՝ երեխայի ծննդից հետո զույգի հարաբերությունները փոխվում են, որովհետև ուշադրությունն ավելի շատ գնում է դեպի փոքրիկը: Ձեր դեպքում ինչպե՞ս էր:

-Քանի որ ես էլ, ինքն էլ ուշադրությունը կենտրոնացրինք երեխայի վրա, հեշտ հաղթահարեցինք այդ փուլը: Չնկատեցինք: Ամուսինս բողոքելու տեղ չուներ: Երկուսիս ուշադրությունն էլ նույն ուղղությամբ էր:

-Հարաբերություններ անկումային փուլ ունեցե՞լ եք:

-Իհարկե: Երբ փորձում ես ընտանիքում լինել այնպիսին, ինչպես առաջ էիր, խնդիրներ են լինում: Կա ինքնաճանաչողական և դիմացինիդ ճանաչելու փուլ, քանի որ չես եղել ամուսնացածի կարգավիճակում և առաջ եկած հարցերը միշտ ինքնուրույն կամ ծնողիդ հետ ես լուծել: Հիմա լուծում ես ամուսնուդ հետ, որի կարծիքը կտրուկ կարող է տարբերվել մնացածի կարծիքներից: Սկզբնական շրջանում կա սեր, նոր զգացողություններ, բայց, միևնույն է, դուք առանձին եք: Տարիների ընթացքում եք ընկերանում ու միանում, դառնում լավ ընկերներ: Սկսում ենք լիովին ճանաչել և վստահել իրար, մի բռունցք կազմել:

Մեր հիմնական անկումային փուլը երեխայի ծննդից հետո էր: Ես դա կարող եմ կապել նաև հետծննդաբերական սթրեսի հետ, որը կանայք են ունենում: Երբ դու արդեն մամա ես, այդ պատասխանատվությունը, դրա հետ մեկտեղ աշխատանքը գերլարված ես դրա հետ էլ կարող եմ կապել: Բայց ես պատվով հաղթահարել ենք այդ փուլերը:

- Ոչ բոլորն են կարողանում հաղթահարել անկումային փուլը: Դա «քննություն» է  զույգի համար: Անկումային փուլն ինչպե՞ս հաղթահարեցիք:

-Ուզում եմ ընթերցողներն անկումային փուլը չհասկանան բաժանություն:  Դա փոփոխություն է հարաբերությունների մեջ, փոքրիկ ընդմիջում, երբ ուզում ես մտածել ինչ-որ հարցի շուրջ:

Մեզ մոտ փոքրիկ դադար եղավ, որպեսզի երկուսս էլ մտածեինք: Հետո երկուսս էլ քայլ արեցինք: Չի լինում այնպես, որ մեկը զիջող լինի, երկուսն էլ պետք է ձգտեն զիջման: Եթե մեկի մոտ անտարբերություն կա, դա մի օր պայթելու է: Չի կարող մեկն  անընդհատ հանդուրժել:

Մեր իրականության մեջ շատ հեշտ է դարձել ընտանիք քայքայել, բաժանվել ու մտածել՝ դե լավ, ոչինչ, ես ուրիշին կգտնեմ: Հավատացեք, անթերի մարդ գոյություն  չունի: Չկա ընտանիք, որում խնդիրներ չեն լինում: Պետք է մի քիչ խորը մտածել, մեծին լսելով որոշումներ կայացնել ու չշեղվել:

-Դադար ասելով ի՞նչ նկատի ունես: Դու ձեր տուն էիր գնացել, ինքն իրե՞նց:

-Կարող է ինքը մեր տուն գնա, ես իրենց տանը մնամ, ուղղակի մի փոքր իրարից հեռու մնալ է պետք: Այն բառերը, որ պետք է կռվի ժամանակ ասվեն, էմոցիաները, որ պետք է արտահայտնվեն, թողնում ես քո մեջ, գալիս է պահը երբ պիտի ասես, արդեն չես ուզում ասել: Էմոցիաների սառչելու համար առանձնություն է պետք:

-Ամուսնությունից հետո աշխատանքային դադար չես ունեցել: Առհասարակ, լսարանի համար տեսանելի փոփոխություն չկար, այդ թվում՝ հագուկապի առումով: Հե՞շտ ես եկել դրան, թե՞ դա նույնիսկ քննարկման առարկա չի դարձել ձեր ընտանիքում:

-Իմ  բախտն ամեն առումով բերել է: Ես իմ ամուսնուն հանդիպել եմ կյանքիս այն փուլում, երբ մեծ խաչով փակ էր ցանկացած տղամարդու մուտք իմ կյանք: Մեզ սերն է կապորմ և բոլոր հարցերը լուծվում են: Բախտս բերել է, որ ինքն այս ասպարեզի մարդ է և ինձ ընդունեց այնպիսին, ինչպիսին կամ, չփորձեց կոտրել, փչացնել այն, ինչ ես եմ ստեղծել: Դավիթը շատ լավ հասկանում է, որ այս ասպարզում շատ դժվար է ինչ-որ նոր բան անելը: Երևի իմ բնությունն է, որ տարբերվում եմ ուրիշներից:

Հագուստային և այլ փոքր հարցեր լինում են: Երբեմն իրեն լսում եմ ու գալիս այն եզրակացության, որ ճիշտ էր: Սահմանափակումներ, որպես այդպիսին, չկան, դա վկայում է նաև «Քարե դարդը»:

Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ Ռյուտե«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԻնչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումԵրկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն Գրիգորյան«Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համար18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին