Ереван, 26.Февраль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Пейзаж Айвазовского выставят на торги в Москве за 60 млн рублей Хачанов улучшил свою позицию в рейтинге ATP Мишустин: В России в целом находятся около 1 млн. нелегальных иммигрантов Марукян: Если власти победят, отыграются на пенсионерах за повышение пенсий Губернатор Калифорнии опубликовал мемуары Иран назначил нового посла в Ливане Семья Рубена Варданяна: Отказ от апелляции – это не завершение борьбы, а отказ участвовать в фарсе Самолёт авиакомпании American Airlines обстреляли при посадке в Колумбии Домашний арест блогера Армена Алексаняна отменен Мунат лечится или мультфильм «Рыбка-унывака. Подводное приключение»


Զառա. «Ես ու Դավիթը շատ տարբեր ենք, բայց նույն ուղղությամբ ենք նայում»

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Դերասանուհի Զառա Սահակյանը, ով այժմ նկարահանվում է «Քարե դարդ» սիթքոմում, BlogNews-ի հետ անկեղծ զրույց է ունեցել, որի ժամանակ պատմել է իր և Դավիթ Հարությունյանի ընտանեկան կյանքի, կոնֆլիկտների, 6-ամյա որդու նախասիրություների և ոչ միայն այդ ամենի մասին :)

-Զառա, այս եթերաշրջանում սկսեցիր նկարահանվել «Քարե դարդ»-ում: Մինչ նկարահանվելդ հետևո՞ւմ էիր սիթքոմին:

-Մինչ իմ մասնակցությունը նայում էինք, որովհետև երեխաս շատ է սիրում: Իր համար մուլտֆիլմի փոխարինիչ է, պատկերները կանչող են:

Իմ հին, լավ բարեկամի՝ Վաչեի կողմից առաջարկ ստացա և որոշեցի փորձել ինձ:

-Ե՛վ այն ժամանակ, երբ «32 ակումբի» տղաների միջև խժդժություն եղավ, և՛ այն ժամանակ, երբ իրենք հաշտվեցին, դու միակ մարդն էիր, ով միաժամանակ լավ հարաբերություններ ուներ երկու կողմերի հետ: Ինչպե՞ս կարողացար պահպանել նեյտրալ դիրքը և որևէ կերպ չմասնակցել կոնֆլիկտին:

-Նեյտրալ մնալու խնդիր չկար, որովհետև իրենք ինձ չէին թողնում մասնակցել այդ ամենին: Ես իրենցից թե՛ տարիքով եմ փոքր, թե՛ թիմի միակ աղջիկն էի: Նրանք ինձ հետ էին պահում կոնֆլիկտային իրավիճակներից, ժողովներից, որտեղ միայն տղամարդիկ էին: Ընկերներս երբեք ինձ չեն կանգնեցրել ընտրության առաջ, ինչի համար շնորհակալ եմ: Նրանք միշտ հասկացել են ինձ: Այդ փուլում ես ինձ փորձեցի «Yere1» նախագծում, հետո կրկին միացա ընկերներիս:

Ինքս էլ ինձ հետ պահեցի՝ երկու թևերի հետ էլ մնալով շատ լավ հարաբերություններում: Իմ կարծիքով՝ դա խժդժություն էլ չէր, ուղղակի եկավ փուլ, երբ տղաները որոշեցին առաձին աշխատել: Դա նորմալ է:

-Զառա, Դուք բավականին պասիվ եք սոցցանցերում: Գրեթե չեք հրապարակում ընտանեկան  լուսանկարներ: Ինչո՞ւ:

-Ես ունեմ պաշտոնական էջ, սակայն ես չեմ զբաղվում դրանով: Իմ ֆան ակումբներից մի տղա խնդրեց էջ բացել իմ անունով, ասացի՝ խնդրեմ: Ամուսինս ժամանակ առ ժամանակ հրապարակում է լուսանկարներ, սակայն դա մեր առօրյայի կարևոր մասը չէ: Մեզ համար անընդհատ սոցցանցերում լինելը պարապ մարդու գործ է: Ես ավելի մեծ մտածմունքներ ունեմ՝ կապված ընտանիքիս, երեխայիս դաստիարակության հետ:

-Ընտանեկան ի՞նչ սիրելի զբաղմունքներ ունեք:

-Երբ մենք մտնում ենք տուն, տանից դուրս գալ էլ չկա: Մի օր Դավիթն ասաց՝ զգո՞ւմ ես, որ մենք դուրս ենք գալիս, արևի լույսից աչքերներս ցավում է:) Ամբողջ օրը տանն ենք, վարագույրը քաշած, երեխան պետք է պատճառ լինի, որ դուրս գանք: Տունը մեր ամենահարմար, ամենալավ անկյունն է:

Սիրում ենք խաղեր խաղալ, ճաշկերույթներ կազմակերպել: Դավիթը շատ համեղ է պատրաստում: Ես նույնիսկ չեմ մոտենում մսին:

-Դավթից սպասելի էր նստակյացություն, քեզնից՝ չէ:

-Ես կարող եմ ակտիվ լինել, բայց աշխատանքից հետո այլևս ոչ ոքի տեսնելու ցանկություն չեմ ունենում: Ուզում եմ աշխատանքից հետո վազելով գնալ տուն, քանի որ այնտեղ եմ գտնում  իմ հանգստությունը: Նույնիսկ երբ գնում ենք հանգստանալու, պետք է վերադառնամ տուն, նոր իսկապես հանգստանամ: Երեխայից հետո այդպես դարձավ:

Երբ շունիկ ունեինք, եղանակն էլ լավն էր, հաճախ էինք դուրս գալիս զբոսնելու, գնում էինք մեր առանձնատուն: Այդպես չէ, որ շատ նստակյաց ենք, ուղղակի մեզ տանն ենք հարմարավետ ու ներդաշակ զգում: Ամենահարազատ անկյունն է դարձել:

-Ամուսինդ շա՞տ է օգնում քեզ:

-Խոհանոցում շատ է օգնում  ինձ, մյուս հարցերում, եթե հարկ լինի, հա, բայց ես աշխատում եմ իրեն չծանրաբեռնել: Եթե ես տանը չեմ, նա է զբաղվում երեխայով: Նախագծերի զբաղվածությունից ելնելով ես հաճախ եմ բացակայում տանից:

-Փաստորեն շատ մայրիկների պես չես կարող բողոքել, որ դավիթը երեխայի հետտ չի խաղում, աշխատանքի բերումով շատ է դրսում լինում:

-Սա ուղղակի գովեստ չէ, բոլորն իրեն սուպեր պապա են ասում:

Երևի մեկ տարին չէր լրացել, երբ ես 20 օրով, հետո՝ 1 ամսով գնացի հյուրախաղերի: Եթե Դավիթը չլիներ, ես հաստատ կհրաժարվեի: Տղայիս աչքերս փակ վստահում եմ Դավթին: Գիտեի՝ տարբերություն չկա՝ Դավի՞թն է, թե՞ ես: Այն ջերմությունն ու խնամքը, որ պետք է երեխային, անգամ մեր մամաները չէին կարող տալ:

Բախտս բերել է, որ Դավթի աշխատանքային գրաֆիկը տանից հեռակառավարվող է: Ինքը հիմա այնպիսի ոլորտում է աշխատում, որ երեկոները հանգիստ կարող է գնալ 1-2 ժամով և վերջ:

-Իսկ դու ինչպե՞ս ես տանում բաժանումները:

-Ես սենտիմենտալ եմ: Հեռուստադիտողները գիտեն, որ ես ակտիվ կրակ եմ, իրականում չափազանց, նույնիսկ, նյարդայնացնող սենտիմենտալ եմ: Ամբողջ ճանապարհին ինչ երեխա տեսնում էի, ողբում և կոտորվում էի, մինչև եկա, հասա:

Վերջես շնիկ եմ կորցել, մինչև հիմա ուշքի չեմ գալիս: Շեղվելու աստիճան  ուշքի չեկող եմ:

-Որդիդ ի՞նչ նախասիրութուններ ունի:

-Նա շատ ակտիվ և ճկուն է: Հղիության երրորդ ամսում մասնակցում էի «Աստղերը կրկեսում» նախագծին, որտեղ ակրոբատիկ համարներ էի անում: Բոլորն ասում էին՝ գժվել ես, չի կարելի: Ես զգում էի, որ այդ պահին պետք է ինձ թույլ, հիվանդ չզգամ: Երեխաս ծնվեց ու հիմա այն, ինչ ես իր գլխին էի անում, տասնապատկն ինքն է անում:) Պատերի վրայով ման է գալիս, բայց ոչ թե անխելքաբար, այլ հաշվարկված՝ որտեղից որտեղ պետք է ընկնի, որ չվնասվի: Այնքան ստիպեց, որ հիմա գիմնաստիկայի է գնում:

-Իրեն ինչ-որ պարապմունքների տանելիս դու և Դավիթը հաշվի եք առնում ձեր ցանկություննե՞րը, թե՞ իր նախասիրությունները:

-Միանշանակ՝ իր նախասիրությունները: Մենք տեսնում ենք՝ ինչով  է հետաքրքրված և փորձում ենք զարգացնել այդ գիծը:  Հիմա սկսել է սկզբից մինչև վերջ կինոներ խաղալ, նմանակումներ անել: Եթե ես տեսնեմ իմ երեխան ձգտում ունի այս գործով զբաղվելու, միանշանակ կաջակցեմ: Ծնողը նրա համար է, որպեսզի տեսնի, նկատի  բացահայտի երեխային: Պարտադիր չէ, որ պրոֆեսիոնալ դառնա այդ գործում, բայց պետք է չիրականացած երազանք չունենա:

Օրինակ՝ եթե ես իմ մասնագիտությամբ չզբաղվեի, գրասենյակային գործ անեի, գուցե և խելագարվեի: Մեր ասպարեզում լինում են անկումներ՝ սկսած ֆինանսական վիճակից ու դադարներից մինչև հոգնածություն ու աշխատանքային երկար ժամեր: Եթե ես չսիրեի իմ աշխատանքը, կխելագարվեի: Ինձ համար կարևոր է, որ երեխաս էլ սիրով աշխատի: Ես իր կողքին կանգնած կլինեմ:

-Երեխայի դաստիարակության հարցում ի՞նչն ես առաջնային համարում: Այս հարցում տարաձայնություններ ունենո՞ւմ եք Դավթի հետ:

- Առհասարակ, դաստիարակության համար առաջնայինը սեփական ծնողի օրինակն է: Մենք չենք կարող  նրան ստիպել անել մի բան, որն ինքներս չենք անում: 

Անհամաձայնությունները սկզբնական շրջանում էին շատ-շատ: Երբ երեխան 2 տարեկան էր, համարում էի, որ շատ փոքր է, որպեսզի իր հետ խիստ լինենք: Ես չէի էլ մտածում, որ կարող է խորամանկ բաներ անել, որպեսզի, օրինակ, չքնի, համար, իսկ ամուսինս կարող էր բղավել: Երեխան նեղվում, գալիս էր ինձ մոտ: Ես ու Դավիթն անընդհատ կոնֆլիկտներ էինք ունենում: Ես ասում էի՝ դեռ փոքր է, Դավիթը համարում էր, որ պետք է այդ տարիքից կարգուկանոնի սովորի: Ասում էր՝ ինչքան բաց թողնես, այնքան նստելու է գլխիդ: Եկավ նստեց, հասկացա,  որ փոփոխության ժամանակն է: Հիմա եկել եմ այն եզրակացության, որ երկուսով պետք է պատժենք, երկուսով՝ սիրենք: Իհարկե, սերը շատ կարևոր է: Սիրելով կհասնես քո ուզածին: Բռնակալությամբ, կոպտությամբ երբեք արդյունքի չես հասնի:

-Հիմա խի՞ստ մայրիկ ես:

-Չէի ասի՝ խիստ եմ, ուղղակի երբ տանը մեկը պատժում է, մյուսը պաշտնպանում, մեկը դառնում է «Բոբո ձյաձյա», մյուսը՝ «Հրեշտակ ծյոծյա»: Մեր տանը հիմա միասին պատժում ենք, միասին սիրում և արդյունքը շոշափելի է: Ամեն դեպքում փորձում եմ լրիվ չարգելել ինչ-որ բաներ, օրինակ՝ սիթքոմ դիտելը լինի պարգևատրում՝ նոր բան սովորելու համար:

-Դավթի հետ հաճա՞խ եք վիճում: Առհասարակ, ինչի՞ մասին կարող եք վիճել:

-Եթե ասեմ չենք վիճում, կխաբեմ: Կարծում եմ՝ եթե այլևս վեճ չունենաք, նշանակում է՝ առանձին կյանքեր ունեք, ուղղակի համատեղ ապրում եք: Եթե երկուսդ էլ հասուն մարդ եք,  կամակատար չեք, նույն թեմայի մասին ամեն մեկդ ձեր կարծիքն ունեք:

Մեր վեճերը հիմնականում գործնական հարցերի շուրջ են, սակայն տարիների ընթացքում ամուսիններն իրար նմանվում են: Ժամանակին ես ակտիվ, կայծակնային որոշումներ ընդունող էի, հիմա անգամ մայրս է ասում՝ գնալով դառնում ես քո հանդարտ ամուսինը, աշխարհն էլ փուլ գա, պիտի հանգիստ մտածես, նոր որոշում կայացես:

-Ռեալիթի շոուից Դավթին հիշողները կփաստեն, որ առաջին հայացքից դուք տեսակով շատ տարբեր եք: Իսկ խորը շերտերո՞ւմ:

-Խորքային առումով մենք էլի տարբեր մարդիկ ենք: Նույն ծնողից ծնված քույրն ու եղբայրն էլ են շատ տարբեր լինում: Սակայն ընտանիքում կարևորն այն է, որ այդ տարբերության հետ մեկտեղ դուք նայում եք նույն ուղղությամբ: Դու ունես այդ կետ գնալու քո ելքերն ու ձևերը, նա՝ իր, բայց դուք գնում եք դեպի նույն կետը: Շատ նման մարդիկ կարող են վեճեր ունենալ հենց նմանության պատճառով:

-Ասում են՝ երեխայի ծննդից հետո զույգի հարաբերությունները փոխվում են, որովհետև ուշադրությունն ավելի շատ գնում է դեպի փոքրիկը: Ձեր դեպքում ինչպե՞ս էր:

-Քանի որ ես էլ, ինքն էլ ուշադրությունը կենտրոնացրինք երեխայի վրա, հեշտ հաղթահարեցինք այդ փուլը: Չնկատեցինք: Ամուսինս բողոքելու տեղ չուներ: Երկուսիս ուշադրությունն էլ նույն ուղղությամբ էր:

-Հարաբերություններ անկումային փուլ ունեցե՞լ եք:

-Իհարկե: Երբ փորձում ես ընտանիքում լինել այնպիսին, ինչպես առաջ էիր, խնդիրներ են լինում: Կա ինքնաճանաչողական և դիմացինիդ ճանաչելու փուլ, քանի որ չես եղել ամուսնացածի կարգավիճակում և առաջ եկած հարցերը միշտ ինքնուրույն կամ ծնողիդ հետ ես լուծել: Հիմա լուծում ես ամուսնուդ հետ, որի կարծիքը կտրուկ կարող է տարբերվել մնացածի կարծիքներից: Սկզբնական շրջանում կա սեր, նոր զգացողություններ, բայց, միևնույն է, դուք առանձին եք: Տարիների ընթացքում եք ընկերանում ու միանում, դառնում լավ ընկերներ: Սկսում ենք լիովին ճանաչել և վստահել իրար, մի բռունցք կազմել:

Մեր հիմնական անկումային փուլը երեխայի ծննդից հետո էր: Ես դա կարող եմ կապել նաև հետծննդաբերական սթրեսի հետ, որը կանայք են ունենում: Երբ դու արդեն մամա ես, այդ պատասխանատվությունը, դրա հետ մեկտեղ աշխատանքը գերլարված ես դրա հետ էլ կարող եմ կապել: Բայց ես պատվով հաղթահարել ենք այդ փուլերը:

- Ոչ բոլորն են կարողանում հաղթահարել անկումային փուլը: Դա «քննություն» է  զույգի համար: Անկումային փուլն ինչպե՞ս հաղթահարեցիք:

-Ուզում եմ ընթերցողներն անկումային փուլը չհասկանան բաժանություն:  Դա փոփոխություն է հարաբերությունների մեջ, փոքրիկ ընդմիջում, երբ ուզում ես մտածել ինչ-որ հարցի շուրջ:

Մեզ մոտ փոքրիկ դադար եղավ, որպեսզի երկուսս էլ մտածեինք: Հետո երկուսս էլ քայլ արեցինք: Չի լինում այնպես, որ մեկը զիջող լինի, երկուսն էլ պետք է ձգտեն զիջման: Եթե մեկի մոտ անտարբերություն կա, դա մի օր պայթելու է: Չի կարող մեկն  անընդհատ հանդուրժել:

Մեր իրականության մեջ շատ հեշտ է դարձել ընտանիք քայքայել, բաժանվել ու մտածել՝ դե լավ, ոչինչ, ես ուրիշին կգտնեմ: Հավատացեք, անթերի մարդ գոյություն  չունի: Չկա ընտանիք, որում խնդիրներ չեն լինում: Պետք է մի քիչ խորը մտածել, մեծին լսելով որոշումներ կայացնել ու չշեղվել:

-Դադար ասելով ի՞նչ նկատի ունես: Դու ձեր տուն էիր գնացել, ինքն իրե՞նց:

-Կարող է ինքը մեր տուն գնա, ես իրենց տանը մնամ, ուղղակի մի փոքր իրարից հեռու մնալ է պետք: Այն բառերը, որ պետք է կռվի ժամանակ ասվեն, էմոցիաները, որ պետք է արտահայտնվեն, թողնում ես քո մեջ, գալիս է պահը երբ պիտի ասես, արդեն չես ուզում ասել: Էմոցիաների սառչելու համար առանձնություն է պետք:

-Ամուսնությունից հետո աշխատանքային դադար չես ունեցել: Առհասարակ, լսարանի համար տեսանելի փոփոխություն չկար, այդ թվում՝ հագուկապի առումով: Հե՞շտ ես եկել դրան, թե՞ դա նույնիսկ քննարկման առարկա չի դարձել ձեր ընտանիքում:

-Իմ  բախտն ամեն առումով բերել է: Ես իմ ամուսնուն հանդիպել եմ կյանքիս այն փուլում, երբ մեծ խաչով փակ էր ցանկացած տղամարդու մուտք իմ կյանք: Մեզ սերն է կապորմ և բոլոր հարցերը լուծվում են: Բախտս բերել է, որ ինքն այս ասպարեզի մարդ է և ինձ ընդունեց այնպիսին, ինչպիսին կամ, չփորձեց կոտրել, փչացնել այն, ինչ ես եմ ստեղծել: Դավիթը շատ լավ հասկանում է, որ այս ասպարզում շատ դժվար է ինչ-որ նոր բան անելը: Երևի իմ բնությունն է, որ տարբերվում եմ ուրիշներից:

Հագուստային և այլ փոքր հարցեր լինում են: Երբեմն իրեն լսում եմ ու գալիս այն եզրակացության, որ ճիշտ էր: Սահմանափակումներ, որպես այդպիսին, չկան, դա վկայում է նաև «Քարե դարդը»:

Сомнительные «решения» на границе с Грузией: чьи интересы обслуживаются? «Паст»«У меня зазвонил телефон…»: IDBank предупреждает о росте мошенничества по схеме «звонок из банка»Пейзаж Айвазовского выставят на торги в Москве за 60 млн рублейХачанов улучшил свою позицию в рейтинге ATPМишустин: В России в целом находятся около 1 млн. нелегальных иммигрантовUcom признан оператором №1 в Армении с самым быстрым мобильным интернетом и лучшей фиксированной сетью Бессрочные облигации Юнибанка прошли листинг на Армянской фондовой бирже Марукян: Если власти победят, отыграются на пенсионерах за повышение пенсийГубернатор Калифорнии опубликовал мемуарыИран назначил нового посла в ЛиванеСемья Рубена Варданяна: Отказ от апелляции – это не завершение борьбы, а отказ участвовать в фарсеСамолёт авиакомпании American Airlines обстреляли при посадке в КолумбииКакого мнение президента о полномочиях Никола Пашиняна? «Паст»Одна «деревня», тысяча статусов и ноль ответов на реальные вопросы: «Паст»Грузовики стоят на границе, а власть хвастается в Facebook: «Паст»Домашний арест блогера Армена Алексаняна отмененПартия «Гражданский договор» одобрила рукоположение этого священнослужителя? Требуется юридическое и официальное разъяснениеМунат лечится или мультфильм «Рыбка-унывака. Подводное приключение»По инициативе семьи Рубена Варданяна в общине Татев 7 семей из Арцаха получили землю для ведения сельского хозяйстваISNA: Гросси может принять участие в переговорах Ирана и США в ЖеневеСМИ: Подорожание платных парковок – удар по карманам водителей или не просчитанный шаг?WP: США содействовали Мексике в ликвидации главаря наркокартеля CJNGФонд «Музыка во имя будущего» воплотит в жизнь Международную академию-фестиваль «Армянские Виртуозы» Reuters: Иран готов пойти на новые уступки Трампу для избежания удара СШАШахматист Арам Акопян победил на международном турнире «Al-Beruniy» в ТашкентеПять пострадавших в результате стрельбы в Ачапняке до сих пор находятся в больнице Я глубоко убеждён, что только совместными усилиями мы сумеем преодолеть все трудности, стоящие перед Российской Федерацией и Республикой Армения. Аршак КарапетянЕгипет повысит стоимость въездной визыВаагн Хачатурян на что-то намекает Николу Пашиняну? «Паст» Общество опровергает «опровержение» МОНКС: «Паст»Ни шага не делают, ни окончательного ответа не дают: «Паст»CBS: военные США готовы к удару по Ирану 21 февраляЗакажите карту Arca Classic от IDBank и получайте до 2% кэшбэкa Арцахское движение стало точкой опоры для демократических перемен во всей Восточной Европе: заявление АНК IDBank подвел итоги розыгрыша, проведенного в рамках IDsalary: 55 счастливчиков получили свои призы «Сказка о Царе Салтане» Сарика Андреасяна побила в России сразу несколько рекордовЭкспорт армянского вина снизился, но подорожалПравоохранители разыскивают участников перестрелки в АчапнякеUcom и Hero House Yerevan продолжают сотрудничество Постпред Ирана при ООН заявил, что Тегеран «решительно» ответит на агрессию СШАСтипендиат программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего» Эдуард Даян был удостоен Гран-ПриСурен Суренянц представил новое народное движение «Нет Западному Азербайджану»Я работаю в направлении Трибунала Национального Достоинства. Если у вас есть дополнительные вопросы или предложения, прошу написать мнеСтартовала презентация Мониторинга дружественности коммуникационных режимов - 2025 (Фото, Видео)О каких «достижениях» говорят власти? «Паст»«Оппозиционные силы должны объединиться в несколько крупных идеологических блоков и нанести поражение действующему режиму»: «Паст»Через два дня после «открытия» избирательного сезона губернатор Сюника раздал жителям финансовую помощь: «Паст»В «ГД» снова происходят внутренние брожения: «Паст»«Правосудие» превращенное в шоу: истинная цель дела Ваге Акопяна: «Паст»Нужно объединиться вокруг повестки «Нет Западному Азербайджану»: письмо представителям ООН (Видео)