Աշխարհի ամենաթանկարժեք կոկտեյլը պատրաստվել է ի պատիվ դերասանուհի Գրեյս Ջոնսի
LifestyleԼոնդոնյան Gigi ռեստորանը հայտարարել է աշխարհում ամենաթանկ կոկտեյլի ստեղծման մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, կոկտեյլի արժեքը կազմել է 8888 ֆունտ ստերլինգ, որը կազմում է ավելի քան 14 հազար ԱՄՆ դոլար: Ըմպելիքը ստացել է The Gigi’s անվանումը և պատրաստվել է ի պատիվ դերասանուհի Գրեյս Ջոնսի:
Ըմպելիքի հիմնական մասը կազմում է նրա սիրելի` 1990 թվայանի Vintage Cristal շամպայնը: Նրա յուրատեսակ համը լրացնում է 1888թ.-ի Samalens Vieille Relique արմանյակը: Որպես զարդարանք օգտագործվել են ուտելի ոսկու մի քանի տերևներ: