Դավթաշենում որդին հարվածել է հորը, հայրն էլ` իր նախկին կնոջը
Կարեն Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014 թվականի հուլիսի 9-ին կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դիտավորությամբ ձեռքերով հարվածներ է հասցրել հոր՝ Էդուարդ Կարապետյանի մարմնի տարբեր հատվածներին:
Էդուարդ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014 թվականի հուլիսի 9-ին կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դիտավորությամբ ձեռքերով հարվածներ է հասցրել նախկին կնոջ՝ Աղավնիկ Մարգարյանի գլխին՝ պատճառելով մարմանական վնասվածքներ:
Մեղադրյալները նախկինում դատված չեն եղել: Նրանց նկատմամբ այժմ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին: