Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում սեպտեմբերի 29_ին քրեական գործ էր հարցուվել՝ Դավթաշենում տեղի ունեցած հոր և որդու վիճաբանության դեպքի առթիվ, որի դատական քննությունը տեղի կունենա այսօր,- այս մասին հայտնում է Orer.am-ը: Կարեն Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014 թվականի հուլիսի 9-ին կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դիտավորությամբ ձեռքերով հարվածներ է հասցրել հոր՝ Էդուարդ Կարապետյանի մարմնի տարբեր հատվածներին: Էդուարդ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014 թվականի հուլիսի 9-ին կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դիտավորությամբ ձեռքերով հարվածներ է հասցրել նախկին կնոջ՝ Աղավնիկ Մարգարյանի գլխին՝ պատճառելով մարմանական վնասվածքներ: Մեղադրյալները նախկինում դատված չեն եղել: Նրանց նկատմամբ այժմ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին: