Եղանակը Հայաստանում
ՀասարակությունՀանրապետության տարածքում դեկտեմբերի 29-31-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Շիրակում, Կոտայքում, Արագածոտնի եւ Վայոց Ձորի նախալեռներում եւ Արարատյան դաշտում սպասվում է ամպամածություն եւ մառախուղ, առանձին հատվածներում‵ թույլ ձյուն:
Քամին՝ հյուսիս-արեւմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում դեկտեմբերի 29-ին սպասվում է ամպամածություն, գիշերը եւ առավոտյան՝ մառախուղ, թույլ ձյուն:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -5-7, իսկ վաղը ցերեկը՝ -2-4 աստիճան ցուրտ:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` -12-17, ցերեկը` -4+1,
Կոտայքում՝ գիշերը` -12-17, ցերեկը` -4+1,
Գեղարքունիքում՝ գիշերը` -12-17, ցերեկը` -4+1,
Լոռիում՝ գիշերը` -9-14, ցերեկը` -2+3,
Տավուշում՝ գիշերը` -5-10, ցերեկը` +3+6,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -12-17, ցերեկը` -4+1,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` -6-10, ցերեկը՝ -1-4,
Արարատում՝ գիշերը` -4-7, ցերեկը՝ -1-4,
Արմավիրում՝ գիշերը` -4-7, ցերեկը՝ -1-4,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -12-17, ցերեկը` -4+1,
Վայոց ձորի նախալեռներում՝ -4-7, ցերեկը՝ -1-4,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` -4-7, ցերեկը` +2+7,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -7-12, ցերեկը`+2+5,
Արցախում՝ գիշերը` -3-7, ցերեկը՝ +3+6: