Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն Հովասափյան Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ» Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ» «Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ» Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ» Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ» «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ» Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ»


Հիասթափությունից մինչեւ իրականացած երազանքներ. բալետի հայ պարուհու հաջողության գաղտնիքը (ֆոտո)

News.am-ը գրում է.

Բալետի պարուհի Արմինա Խաչատրյանը Հայաստանում մշտական բնակություն է հաստատել «պատահաբար»: Իսրայելում ծառայությունն ավարտելուց հետո ընդամենը մեկ ամսով Հայաստան եկած Արմինան չէր էլ պատկերացնում, որ այլեւս չի ցանկանա հետ վերադառնալ:

 

«Իսրայելում բանակում ծառայելուց հետո մի հետաքրքիր ավանդույթ կա. պետք է գնալ ընկերների հետ հանգստանալու: Ես էլ որոշեցի Հայաստան գալ մեկ ամսով, եկա ու մնացի, նաեւ ուզում էի «Պարիր թե կարող ես» նախագծին մասնակցել»,- ասում է Արմինան:

2 տարեկանից Իսրայել տեղափոխված աղջկա համար Հայաստանում սկզբում նույնքան դժվար էր, որքան Իսրայելում: Հիշում է` իսրայելական քաղաքում, որտեղ տեղախփոլվել էին Աշտարակից, հայկական համայնք չկար, իսրայելցի երեխաներն էլ իրեն ճիշտ չէին ընկալում, ծաղրում էին Հայաստանյան սովորություններ: Մի անգամ նույնիսկ, երբ դպրոց էր գնացել սեւ ու սպիտակ համազգեստով, դասընկերներն ասել էին` Հելոուի՞ն է:

«Ծնողներիս մի անգամ կանչեցին դպրոց ու ասացին, որ շատ գերակտիվ եմ, ավելորդ էներգիա ունեմ, չեմ կարողանում կենտրոնանալ, որոշեցին պարի տանել: Մինչեւ տասը տարեկան բալետի էի գնում, բայց հարթություն ունեի ու բալետային ոչ մի դեր չէին տալիս: Հիշում եմ` գալիս էի տուն, միացնում Չայկովսկի եւ պատկերացնում, որ բեմի վրա բալետ եմ պարում… Բալետի կոշիկներ ուսուցչուհիս թույլ չէր տալիս հագնել, ես էլ տանը վերցնում էի լվացքի հեղուկի կափարիչը, մտցնում ոտքերս ու սկսում շարժվել, մայրս ասում էր` գի՞ժ ես, աղջիկ ջան: Ստիպված էի թողնել բալետը, բայց միշտ դասական պարերի մասին էի մտածում: Ուսուցիչներս ասում էին` քեզ մոտ չի ստացվի, բայց ես տանն անընդհատ պարապում էի»,- պատմում է Արմինան:

Բալետ պարելու երազանքը աղջկան հանգիստ չէր տալիս: 20 տարեկանում Հայաստան գալուց հետո վերջնականապես որոշում է` երազանքն իրականություն դարձնել ամեն գնով: Ընդունվում է պարարվեստի ուսումնարան, մասնակցում «Երբ պարում են աստղերը» նախագծին:

 

«Ուսումնարանում բոլորն ինձնից տարիքով փոքր էին, ծիծաղելի էր, բայց ես շատ էի ուզում բալետով զբաղվել: Ուսուցիչներս ինձ ասացին՝ դու կարող ես, քեզ հավատում ենք, ու այսպես սկսեցինք սովորել, աշխատել, տանջվել: Ամեն օր գալիս էի դասից տուն, պարապում, պարապում ամբողջ գիշեր, առավոտյան նորից գնում դասի»:

Արմինան պատմում է, որ ինքը բալետի համար ֆիզիկական ոչ մի տվյալ չունի, ընդհանրապես զարմանալի է, որ հարթաթություն ունեցող եւ տարբեր վնասվածքներ ստացող պարուհին բալետային դերեր է ստանում, կարծում է` միայն իր աշխատասիրության եւ կամքի շնորհիվ է: Արդեն որոշել է` պարը զարգացնելուն զուգահեռ նաեւ արվեստի դպրոց է հիմնելու հատուկ այն կարիքավոր երեխաների համար, որոնց շրջապատում կոտրել են, ասել են` դու ոչնչի չես հասնի: Արմինան, աչքի առաջ ունենալով Իսրայելում անցկացրած տարիները, երբ պարուսույցներն իրեն ասում էին` դու ոչնչի չես հասնի, պատկերացնում է, թե ինչ կարող է անել ոչ ճիշտ ասված յուրաքանչյուր խոսքը. «Ուզում եմ, որ այդ դպրոցում երաժշտություն, նկարչություն, պար սովորեն այն երեխաները, որոնք հոգեբանական խնդիրներ ունեն, իրենց ուժերին չեն հավատում: Հայաստանում շատ երեխաների ես տեսնում, որոնք կոտրվել են, ուզում եմ նրանց ցույց տալ, թե ինչպես կարող են պայքարել, ոտքի կանգնել հենց իմ օրինակով»:

Երազանքն իրականություն դարձնելուն դեռ շատ կա, 25-ամյա Արմինան չի հուսահատվում, իր երազանքից մի շատ փոքր մաս այսօր էլ է իրականացնում` պարի անվճար դասընթացներ կազմակերպելով մանկատներում: Իսրայելում ծնված եւ մեծացած աղջկան հաջողվում է պարեցնել նույնիսկ այն փոքրիկներին, որոնք հրաժարվում են առհասարակ շփվել մարդկանց հետ:

«Այդ երեխաների ժպիտը»,- լռում է մի քանի վայրկյան, ապա դանդաղ շարունակում, կարծես բառերը դժվարությամբ է գտնում. «Երբ որ ուրիշներին օգնում ես, դա ուրիշ տեղեր է բացում սրտիդ մեջ»:

Թեեւ Հայաստանում ապրելն Արմինայի եւ եղբոր համար դժվար է, ընտանիքից հեռու են, աշխատավարձը չի բավականացնում, ոչ մի վայրկյան չի փոշմանել «պատահաբար» այստեղ հայտնվելու համար, բոլոր երազանքներն ու նպատակները հենց Հայաստանի հետ է կապում:

«Մարդիկ կան մտածում են` Հայաստանն ապրելու տեղ չէ, փող չկա, համաձայն եմ, Հայաստանում շատ դժվար պայմաններ են, բայց եթե ուղեղը ճիշտ աշխատացնի, ճիշտ մտածի... անգամ ընկնելով կարող ես այստեղ բարձրանալ… Ուզում եմ, որ կյանքիս վերջին օրը զգամ, որ ինչ-որ փոփոխություն եմ արել այս աշխարհում, թեկուզ դա լինի մի քանիսի մեջ, բայց թող լինի, որ իմանամ, օգնել եմ: Եթե չես կարող ամբողջ աշխարհը փոխել, ապա փոխիր մեկ մարդու աշխարհը»,- խոսքը եզրափակում է Արմինան:

Փաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԻնչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումԵրկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն Գրիգորյան«Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համար18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՀերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԱդրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանՀոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTՊետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանՌուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանՆոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԻնչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել ՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Պայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում