Ծավալուն մազերն այլևս երազանք չեն
LifestyleOrer.am-ի ներկայացրած այս դիմակը խորհուրդ է տրվում նրանց, ովքեր ունեն բարակ մազեր, որոնք բավականին շուտ են կորցնում իրենց ծավալը: Այս դիմակը կամրապնդի ձեր մազերի արմատները՝ դարձնելով մազերն ավելի խիտ և ծավալուն:
Ձեզ անհաժեշտ է.
1 բաժակ խոշոր աղ,
1 բաժակ մեղր,
1 բաժակ կոնյակ:
Անհրաժեշտ է խառնել բոլոր բաղադրիչները, լցնել ապակե տարրայի մեջ, փակել և պահել մթության մեջ երկու շաբաթ: Պատրաստված զանգվածը տարածել մազերի երկարությամբ, փաթաթել տաք շորով և պահել 1 ժամ: Այնուհետև անհրաժեշտ է սովորականի նման լվանալ գլուխը:
Այս դիմակը կարող եք օգտագործել շամպունի փոխարեն: Երկու շաբաթ այս շամպուն-դիմակն օգտագործելուց հետո համոզված եղեք, որ ձեր մազերը կդառնան անճանաչելի: