Սուրճը որպես «դեղամիջոց»
LifestyleՍուրճը կարող է լինել և՛ դեղ, և՛ թեթև խթանիչ, անգամ՝ հակադեպրեսանտ միջոց: Մասնագետները նշում են սուրճի առավել օգտակար հատկությունների մասին: Ստորև Orer.am-ը ներկայացնում է դրանցից մի քանիսը.
1. Սուրճը վատ չի համադրվում ալկոհոլի հետ: Գիտնականները ապացուցել են, որ ալկոհոլային խմիչքների սիրահարները, ովքեր կանոնավոր օգտագործում են սուրճ, ավելի քիչ են հիվանդանում լյարդի ցիռոզով:
2.Կոֆեինն իջեցնում է մաշկի քաղցկեղի վտանգը: Մարմնի համար նախատեսված լոսյոնները՝ կոֆեինի և կանաչ թեյի պարունակությամբ, կանխում են չարորակ ուռուցքների առաջացումը:
3.Գիտնականները պարզել են, որ օրվա մեջ 1-2 բաժակ սուրճը բարձրացնում է տրամադրությունը և ընդհանուր ինքնազգացողությունը:
4.Հետազոտությունները հաստատում են, որ մարզասրահում հյուծող պարապմունքներից հետո մեկ բաժակ սուրճը վերացնում է ցավը` մկաններում և ասպիրինից արդյունավետ է գործում:
5. Սուրճի սիրահար կանայք չպետք է անհանգստանան ծեր տարիքում իրենց հիշողության համար:
6.Կոֆեինը հիպերտոնիա չի առաջացնում: Նրանց մոտ, ովքեր սուրճ ընդհանրապես չեն խմում, 1-2 գավաթից հետո ժամանակավորապես բարձրանում է արյան ճնշումը: Իսկ նրանք, ովքեր մշտապես սուրճ են խմում, նման բան տեղի չի ունենում: