Պարզ և արդյունավետ միջոց`դեմքի կնճիռների դեմ
LifestyleԿանանց համար ամենակարևոր բանն այն է, որ դեմքին կնճիռներ չհայտնվեն, իսկ հայտնվելու դեպքում նրանք ջանք չեն խնայում, որպեսզի դրանցից հնարավորինս շուտ ազատվեն:
Հատկապես էմոցիոնալ լեդիներին ծանոթ է այն փաստը, որ խորշոմներն հաճախ առաջանում են անկախ տարիքից, երբեմն էլ շատ վաղ տարիքում: Բացի դիմակներից, մերսումներից ու բոտեքսից՝ կա մեկ այլ' ոչ պակաս արդյունավետ տարբերակ, որն Orer.am-ը ներկայացնում է Ձեր ուշադրությանը:
Անհարժեշտ է լավ լվանալ դեմքը: Վերցնել որևէ հարթ մակերևույթ ունեցող թուղթ, օրինակ, կալկա: Թղթին մի կողմից սնուցող կրեմ քսել, թուլացնել ճակատի մկաններն ու թուղթը կպցնել ճակատին: Եթե այն կպած չմնա, կարող եք կապել ժապավենով: Սկզբում այս գործողությունը կարելի է կատարել 15 րոպե, բայց հետո քիչ-քիչ պետք է ավելացնել ժամանակը` հասցնելով մինչև 30 րոպեի: Արդյունքը կզգաք ու կգնահատեք ինքներդ: