Այս վիտամինի պակասը կարող է հանգեցնել ճարպակալման
LifestyleԻնչպես տեղեկացնում է Orer.am-ը, ըստ ամերիկացի գիտնականների անկացրած հետազոտությունների՝ D վիտամինի պարունակությունն արյան մեջ մեծ ազդեցություն ունի նյութափոխանակության վրա: 5 տարի շարունակ գիտնականներն ուսումնասիրել են 4600 կանանց և պարզել, որ այս վիտամինի պակասի դեպքում ավելորդ կիլոգրամները հավաքվում են շատ արագ ու մնում են երկար ժամանակով: Օրգանիզմում վիտամին D-ի պակասը հանգեցնում է ֆոսֆորա-կալցիումական նյութափոխանակության խանգարման, ինչը ռախիտի` աղային նյութափոխանակության խանգարման պատճառ է։
Վիտամին D-ի ավելցուկի ժամանակ ի հայտ են գալիս թունավորման այնպիսի երևույթներ, ինչպիսիք են` ախորժակի անկումը, սրտխառնոցը, փսխումը, ընդհանուր թուլությունը, դյուրագրգռությունը, քնի խանգարումները, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը:
Օրգանիզմում D վիտամինի քանակությունը պահպանելու համար անհրաժեշտ է ամեն օր զբոսնել արևի տակ գոնե մի քանի րոպե: D վիտամին պարունակում են ձկնեղենը, կաթն ու կաթնամթերքը: