Գոտկատեղի ցավը եղանակային պայմանների հետ որևէ առնչություն ունի՞
LifestyleՄեջքի գոտկային հատվածի ցավերը կարող են տարբեր բնույթ ունենալ և տարբեր խանգարումների հետևանք լինել:
Ցավը կարող է լինել սուր, մղկտացող, ծակող, բութ, այրող, նաև կարող է լինել կա՛մ ողնաշարի մի կետում, կա՛մ գոտկատեղից տարածվել ամբողջ մեջքին կամ ոտքին:
Ցավը կարող է հանկարծ առաջանալ կամ գրեթե աննկատ առաջանալ և աստիճանաբար ուժեղանալ ու շատ հաճախ մարդիկ մտածում են, որ դրա պատճառ է նաև եղանակային պայմանները: Սակայն վերջերս իրականացված հետազոտության արդյունքում պարզվեց, որ եղանակն ընդհանրապես կապ չունի, - տեղեկացնում է Orer.am-ը՝ հղում անելով-livescience.com-ին:
Գիտնականները Սիդնեյում գոտկատեղի ցավով բուժհաստատությունների օգնությանը դիմած շուրջ 1000 հիվանդների մոտ տեղեկություններ են վերլուծել, այնուհետև գրանցված եղանակային պայմանների հետ են համեմատվել: Արդյունքում պարզվել է, որ գոտկատեղի ցավի եւ ջերմաստիճանի, օդի խոնավության, ճնշման, քամու ուղղության եւ տեղումների տեսակի ու քանակի միջեւ ոչ մի կապ չի գործում: Քանի որ Սիդնեյը բավականաին մեղմ կլիմա ունի, ուստի այն նշված ցավի հետ ոչ մի առնչություն չէր կարող ունենալ: