Արման Թաթոյանը ՀՀ-ում ՄԻՊ-ի ինստիտուտը ավելի պաշտպանված է համարում, քան Արևելյան Եվրոպայի այլ երկրներում
Հասարակություն«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) միջազգային հասարակական կազմակերպության բրյուսելյան գրասենյակում փետրվարի 8-ին, տեղի է ունեցել միջոցառում՝ Հայաստանի մարդուիրավունքներիպաշտպան ԱրմանԹաթոյանի մասնակցությամբ: Միջոցառմանը հաջորդել է քննարկում՝ Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ:
Ինչպես տեղեկացրին «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ի մամուլի գրասենյակից, Արման Թաթոյանը ներկայացրել է այն նոր հնարավորությունները, որոնք տրվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին վերջին ժամանակաշրջանում, խոսքը, մասնավորապես, ինստիտուտի անդամների անձեռնմխելիության, Մարդու իրավունքների պաշտպանի՝ ՀՀ խորհրդարանում ունեցած մշտական ներկայացուցչության, և իրենց աշխատանքներում ՀԿ ոլորտի ներկայացուցիչների ներգրավվածության մասին է:
«Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը այժմ ուժեղ է և իրավականորենպաշտպանված՝ ավելի, քան այդպիսիք Արևելյան Եվրոպայի այլ երկրներում»,-ասել է Արման Թաթոյանը՝ հավելելով, որ հատկապես զարգացող համագործակցությունը հայաստանյան հասարակական կառույցների հետ նպաստում է ինստիտուտի աշխատանքների արդյունավետությանը: Պաշտպանի գրասենյակի գործունեության հիմնական ոլորտներն են՝ խոշտան գումների և ընտանեկան բռնության կանխարգելումը, խոսքի ազատության օժանդակումը և առաջիկա ընտրությունների իրավական մեխանիզմների ապահովումը:
«Մենք ուրախ ենք, որ պարոն Թաթոյանը հնարավորություն ընձեռեց իրեն ուղղել բարդ հարցեր, ևոր ԵՄ ինստիտուտներն ու միջազգային հասարակական կազմակերպություններըկարողացան «առաջին ձեռքից» տեղեկատվություն ստանալ Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակիվերաբերյալ»,- միջոցառումը եզրափակել է EuFoA- ի գործող տնօրեն Մայքլ Քամբեքը: