Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ» Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ» «Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ» Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ» Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ» «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ» Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»


6 մտավախություն հակաբեղմնավորիչների վերաբերյալ

Մատչելի, կիրառությամբ դյուրին. այնուամենայնիվ, արժե՞ լիովին վստահել հակաբեղմնավորիչ հաբերին: Մի քանի մտահոգիչ հարցեր և դրանց պատասխանները: Ոմանք կասկածամտորեն են վերաբերվում հակաբեղմնավորիչ հաբերին՝ մտավախություն ունենալով, որ վերջիններս կնպաստեն գիրացմանը, բացասաբար կանդրադառնան ապագայում հղիանալու կարողության կամ սեռական ցանկության վրա: Նմանատիպ վերաբերմունքի պատճառը նախկինում արտադրվող հաբերն են, որոնք մեծ քանակությամբ հորմոններ էին պարունակում: Այդ ժամանակներից ի վեր բեղմնականխիչները կատարելագործվել են, սակայն հորմոնային միջոցներն իսկապես մի շարք թերություններ ունեն, ինչպես ֆիզիոլոգիական, այնպես էլ հոգեհուզական բնույթի:

1. Որոշ կանանց մտահոգում է՝ արդյո՞ք հակաբեղմնավորիչ հաբերը չեն ազդի վերարտադրողական կարողության, ապագայում հղիանալու հնարավորության վրա:

Այսպիսի մտավախությունները որևէ հիմք ունենալ չեն կարող. հղիանալու կարողությունը լիովին վերականգնվում է բեղմնականխիչների օգտագործումը դադարեցնելուց անմիջապես հետո: Նմանատիպ մտավախությունները հաճախ հոգեբանական, երբեմն իռացիոնալ բնույթի են լինում: Մեզ թվում է, թե ժամանակակից բժշկությունը խաղ է անում հղիանալու կարողության, իգական հորմոնների և երիտասարդության համար պատասխանատու հորմոնների հետ: Սա հիմք է ծառայում ավելի անհեթեթ նախապաշարմունքների համար. մեզ թվում է, թե հակաբեղմնավորիչների երկարատև ընդունումը արական հատկանիշներ կհաղորդի արտաքինին, դեմքի հատվածում մազեր կհայտնվեն և այլն: Իրականում այս հաբերը միայն իգական հորմոններ են պարունակում և օրգանիզմի վրա թողնում իգականությունը շեշտող, հակաանդրոգենային ազդեցություն: Հնարավոր է, որ երբեմն կինը պարզապես լիարժեք տեղեկությունների կարիք է զգում. եթե նա հասկանա, թե ինչպես են հաբերն ազդում օրգանիզմի վրա, վախերն այլևս չեն անհագստացնի:

2. Հաբերի թերություններից մեկն այն է, որ պետք է ամեն օր ընդունել, ինչը անհարմարության զգացում է առաջացնում:

Եթե սեռական կյանքը կանոնավոր չէ, ապա հաբերի ամենօրյա ընդունումն անգամ նյարդայնացնում է: Այդ պարագայում անհրաժեշտ է ուսումնասիրել բեղմնականխման այլ միջոցները: Այդ մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

3. Կանանց մեծամասնությունը կարծում է, որ հակաբեղմնավորիչ հաբերը նպաստում են գիրացմանը: Արդյո՞ք այս մտավախությունը որևէ հիմք ունի:

Ճիշտ ընտրված բեղմնականխիչը չպետք է գիրացնի: Եթե այնուամենայնիվ գիրություն է նկատվում, ապա հավանական պատճառները երկուսն են՝ հեղուկի կուտակում կամ ախորժակի մեծացում: Հորմոնային հակաբեղմնավորիչներն ստեղծված են «հղիության վիճակի կրկնօրինակման» սկզբունքով (հենց սա է նպաստում, որ ձվազատում չկատարվի), ըստ այդմ՝ այդպիսի անհատական կողմնակի ազդեցությունը տեսականորեն հնարավոր է: Եթե հակաբեղմնավորիչը այտուցվածություն է առաջացնում կամ խթանում ախորժակը, ապա նշանակում է, որ այն սխալ է ընտրված և պետք է այլ միջոց փորձել:

4. Հորմոնային հակաբեղմնավորիչները մեծացնում են կրծքագեղձի և արգանդի պարանոցի քաղցկեղի վտանգը:

Տվյալներ կան, որոնք հաստատում են այս փաստը. քաղցկեղի այդ տարատեսակների վտանգը մի քանի անգամ մեծանում է, սակայն զգալիորեն նվազում է ձվարանների և արգանդի խոռոչի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Հետևաբար կարող ենք ասել, որ նշված վտանգները փոքր­ինչ փոխհատուցում են միմյանց: Այս հարցն իրականում խորն ուսումնասիրման կարիք ունի: Թե ինչպես են վերջին սերնդի դեղամիջոցները, որոնք նվազագույն չափաբաժնով հորմոններ են պարունակում, ազդում օրգանիզմի վրա, դեռևս երկարատև հետազոտությունների փուլում է: Վտանգը նվազեցնելու նպատակով ցանկալի է քաղցկեղի նշված տարատեսակների հանդեպ նախատրամադրվածության հետազոտություն անցնել և պարզել արդյոք արյունակից ազգականներից որևէ մեկը քաղցկեղ չի ունեցել:

5. Որոշ կանայք կարծում են, թե հաբերը նվազեցնում են սեռական ցանկությունը:

Հետազոտությունների համաձայն՝ բեղմնականխիչները որևէ կերպ չեն ազդում լիբիդոյի վրա: Հոգաբանության տեսանկյունից անհանգստության, հղիանալու վտանգի բացակայությունը, պաշտպանվածության հարցում համոզվածությունը, ընդհակառակը, պետք է կնոջը տրամադրեն սիրով զբաղվելուն: Այդուհանդերձ որոշ կանայք, ովքեր շատ լավ են զգում իրենց մարմինը, խոստովանում են, որ գիտեն, թե երբ է իրենց օրգանիզմում ձվազատում կատարվում, և այդ պահին ավելի վառ արտահայտված սեռական ցանկություն են զգում, քան հակաբեղմնավորիչ օգտագործելու պարագայում. վերջինի դեպքում ցանկությունն ավելի հավասարաչափ է, միատիպ ամբողջ ցիկլի ընթացքում:

6. Ինչ սպասելիքներ ունենալ բեղմնականխիչներից ապագայում: Արդյո՞ք նախադրյալներ կան տղամարդկանց համար նախատեսված հաբեր ստեղծելու համար:

Այս խնդիրը բավականին արդիական է. կինն իրավունք ունի ակնկալելու, որ տղամարդը վերջապես կկարողանա իր հետ կիսել առողջությանը վնասելու ռիսկը: Տղամարդկանց համար նախատեսված հաբերի փնտրտուքները ժամանակ առ ժամանակ վերսկսվում են, սակայն իրականացված հետազոտությունների արդյունքները հիասթափեցնող են: Հորմոնների ընդունման դեպքում տղամարդը կորցնում է սեռական ցանկությունը, իսկ վատագույն դեպքում՝ վերարտադրողական կարողությունը առհավետ: Երևի թե տղամարդկանց համար նախատեսված հաբերի ստեղծումը սկզբունքորեն նոր մոտեցում է պահանջում:

Ծովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTՊետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանՌուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանՆոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԻնչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել ՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Պայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԱթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Լուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ»Ներկայիս իշխանությունը միայն ձևացնում է, թե մեր երկրում տիրում են ժողովրդավարական կարգեր. Աննա Կոստանյան Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ»Կոռուպցիա՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը լավացնելու փոխարեն. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ասուլիսը Ի՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը Այն մասին, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ստիպված լինելու ապահովել իրենց ընտանիքների անվտանգությունը Փաշինյանի իշխանության օրոք. Ավետիք ՉալաբյանԻնչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական առևտրով Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց» Պետք է ոտքի կանգնենք և թույլ չտանք բուհերի քանդումը. Ցոլակ ԱկոպյանԳործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ»Վարդան Ջհանյան․ Հայաստանի հանքարդյունաբերության նկատմամբ միջազգային հետաքրքրությունն աճում էԱյլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական «Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ»«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ»Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»«Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ»Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ»