Yerevan, 23.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


6 մտավախություն հակաբեղմնավորիչների վերաբերյալ

Lifestyle

Մատչելի, կիրառությամբ դյուրին. այնուամենայնիվ, արժե՞ լիովին վստահել հակաբեղմնավորիչ հաբերին: Մի քանի մտահոգիչ հարցեր և դրանց պատասխանները: Ոմանք կասկածամտորեն են վերաբերվում հակաբեղմնավորիչ հաբերին՝ մտավախություն ունենալով, որ վերջիններս կնպաստեն գիրացմանը, բացասաբար կանդրադառնան ապագայում հղիանալու կարողության կամ սեռական ցանկության վրա: Նմանատիպ վերաբերմունքի պատճառը նախկինում արտադրվող հաբերն են, որոնք մեծ քանակությամբ հորմոններ էին պարունակում: Այդ ժամանակներից ի վեր բեղմնականխիչները կատարելագործվել են, սակայն հորմոնային միջոցներն իսկապես մի շարք թերություններ ունեն, ինչպես ֆիզիոլոգիական, այնպես էլ հոգեհուզական բնույթի:

1. Որոշ կանանց մտահոգում է՝ արդյո՞ք հակաբեղմնավորիչ հաբերը չեն ազդի վերարտադրողական կարողության, ապագայում հղիանալու հնարավորության վրա:

Այսպիսի մտավախությունները որևէ հիմք ունենալ չեն կարող. հղիանալու կարողությունը լիովին վերականգնվում է բեղմնականխիչների օգտագործումը դադարեցնելուց անմիջապես հետո: Նմանատիպ մտավախությունները հաճախ հոգեբանական, երբեմն իռացիոնալ բնույթի են լինում: Մեզ թվում է, թե ժամանակակից բժշկությունը խաղ է անում հղիանալու կարողության, իգական հորմոնների և երիտասարդության համար պատասխանատու հորմոնների հետ: Սա հիմք է ծառայում ավելի անհեթեթ նախապաշարմունքների համար. մեզ թվում է, թե հակաբեղմնավորիչների երկարատև ընդունումը արական հատկանիշներ կհաղորդի արտաքինին, դեմքի հատվածում մազեր կհայտնվեն և այլն: Իրականում այս հաբերը միայն իգական հորմոններ են պարունակում և օրգանիզմի վրա թողնում իգականությունը շեշտող, հակաանդրոգենային ազդեցություն: Հնարավոր է, որ երբեմն կինը պարզապես լիարժեք տեղեկությունների կարիք է զգում. եթե նա հասկանա, թե ինչպես են հաբերն ազդում օրգանիզմի վրա, վախերն այլևս չեն անհագստացնի:

2. Հաբերի թերություններից մեկն այն է, որ պետք է ամեն օր ընդունել, ինչը անհարմարության զգացում է առաջացնում:

Եթե սեռական կյանքը կանոնավոր չէ, ապա հաբերի ամենօրյա ընդունումն անգամ նյարդայնացնում է: Այդ պարագայում անհրաժեշտ է ուսումնասիրել բեղմնականխման այլ միջոցները: Այդ մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

3. Կանանց մեծամասնությունը կարծում է, որ հակաբեղմնավորիչ հաբերը նպաստում են գիրացմանը: Արդյո՞ք այս մտավախությունը որևէ հիմք ունի:

Ճիշտ ընտրված բեղմնականխիչը չպետք է գիրացնի: Եթե այնուամենայնիվ գիրություն է նկատվում, ապա հավանական պատճառները երկուսն են՝ հեղուկի կուտակում կամ ախորժակի մեծացում: Հորմոնային հակաբեղմնավորիչներն ստեղծված են «հղիության վիճակի կրկնօրինակման» սկզբունքով (հենց սա է նպաստում, որ ձվազատում չկատարվի), ըստ այդմ՝ այդպիսի անհատական կողմնակի ազդեցությունը տեսականորեն հնարավոր է: Եթե հակաբեղմնավորիչը այտուցվածություն է առաջացնում կամ խթանում ախորժակը, ապա նշանակում է, որ այն սխալ է ընտրված և պետք է այլ միջոց փորձել:

4. Հորմոնային հակաբեղմնավորիչները մեծացնում են կրծքագեղձի և արգանդի պարանոցի քաղցկեղի վտանգը:

Տվյալներ կան, որոնք հաստատում են այս փաստը. քաղցկեղի այդ տարատեսակների վտանգը մի քանի անգամ մեծանում է, սակայն զգալիորեն նվազում է ձվարանների և արգանդի խոռոչի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Հետևաբար կարող ենք ասել, որ նշված վտանգները փոքր­ինչ փոխհատուցում են միմյանց: Այս հարցն իրականում խորն ուսումնասիրման կարիք ունի: Թե ինչպես են վերջին սերնդի դեղամիջոցները, որոնք նվազագույն չափաբաժնով հորմոններ են պարունակում, ազդում օրգանիզմի վրա, դեռևս երկարատև հետազոտությունների փուլում է: Վտանգը նվազեցնելու նպատակով ցանկալի է քաղցկեղի նշված տարատեսակների հանդեպ նախատրամադրվածության հետազոտություն անցնել և պարզել արդյոք արյունակից ազգականներից որևէ մեկը քաղցկեղ չի ունեցել:

5. Որոշ կանայք կարծում են, թե հաբերը նվազեցնում են սեռական ցանկությունը:

Հետազոտությունների համաձայն՝ բեղմնականխիչները որևէ կերպ չեն ազդում լիբիդոյի վրա: Հոգաբանության տեսանկյունից անհանգստության, հղիանալու վտանգի բացակայությունը, պաշտպանվածության հարցում համոզվածությունը, ընդհակառակը, պետք է կնոջը տրամադրեն սիրով զբաղվելուն: Այդուհանդերձ որոշ կանայք, ովքեր շատ լավ են զգում իրենց մարմինը, խոստովանում են, որ գիտեն, թե երբ է իրենց օրգանիզմում ձվազատում կատարվում, և այդ պահին ավելի վառ արտահայտված սեռական ցանկություն են զգում, քան հակաբեղմնավորիչ օգտագործելու պարագայում. վերջինի դեպքում ցանկությունն ավելի հավասարաչափ է, միատիպ ամբողջ ցիկլի ընթացքում:

6. Ինչ սպասելիքներ ունենալ բեղմնականխիչներից ապագայում: Արդյո՞ք նախադրյալներ կան տղամարդկանց համար նախատեսված հաբեր ստեղծելու համար:

Այս խնդիրը բավականին արդիական է. կինն իրավունք ունի ակնկալելու, որ տղամարդը վերջապես կկարողանա իր հետ կիսել առողջությանը վնասելու ռիսկը: Տղամարդկանց համար նախատեսված հաբերի փնտրտուքները ժամանակ առ ժամանակ վերսկսվում են, սակայն իրականացված հետազոտությունների արդյունքները հիասթափեցնող են: Հորմոնների ընդունման դեպքում տղամարդը կորցնում է սեռական ցանկությունը, իսկ վատագույն դեպքում՝ վերարտադրողական կարողությունը առհավետ: Երևի թե տղամարդկանց համար նախատեսված հաբերի ստեղծումը սկզբունքորեն նոր մոտեցում է պահանջում:

Order an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue