Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Շենգավիթում
Հասարակություն«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ ս.թ. փետրվարի 9-ի առավոտյան ջրագծի վթարի հետեւանքով, ժամը 11.30-ից մինչեւ փետրվարի 10-ը ժամը 11.00-ը դադարեցվում է Շենգավիթ վարչական շրջանի՝ Վերին եւ Ներքին Չարբախ, Աէրացիա թաղամասերի, Շարուրի եւ Շիրակի փողոցների` իրենց նրբանցքներով ջրամատակարարումը:
Ներքին Շենգավիթ թաղամասում, Բագրատունյաց պողոտայում, Մանթաշյան, Թադեւոսյան, Եղբայրության, Մանանդյան, Շեւչենկոյի, Մայիսի 9-ի փողոցներում կդիտվի ջրի ճնշման անկում:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: