Ֆրանսիայի դեսպանը գոհունակություն է հայտնել ՀՀ ԱԺ-ի կողմից Փարիզյան համաձայնագիրը վավերացնելու կապակցությամբ
ՀասարակությունՀայաստանի Ազգային ժողովը փետրվարի 9-ի նիստում միաձայն քվեարկությամբ վավերացրել է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին ստորագրված Փարիզյան համաձայնագիրը: Համաձայնագրի նպատակն է ամրապնդել գլոբալ արձագանքը կլիմայի փոփոխության սպառնալիքների դեպքում: Փարիզյան համաձայնագիրը վավերացնելուն կողմ են արտահայտվել քվեարկության մասնակից բոլոր 93 պատգամավորները:
ՀՀ Ազգային ժողովի կողմից Փարիզյան համաձայնագրի վավերացման կապակցությամբ իր գոհունակությունն է հայտնել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
«Ուրախ եմ, որ այսօր ՀՀ Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ վավերացրեց կլիմայի մասին Փարիզյան համաձայնագիրը: Վավերացումն արտահայտում է համաձայնագիրը կենսագործելու և կլիմայական շեղումների դեմ պայքարելու Հայաստանի հանձնառությունը` միտված կայուն և ներառական զարգացմանը»,- ասված է Ֆրանսիայի դեսպանի տարածած հայտարարության մեջ:
Փարիզյան համաձայնագիրը վավերացրել է 123 երկիր: