Ինչպիսի՞ արտաքինով կանայք են դուր գալիս տղամարդկանց
LifestyleԱՄՆ–ում և Մեծ Բրիտանիայում մասնագետները հարցում են անցկացրել, որպեսզի պարզեն, թե տղամարդկանց մեծ մասը գերադասում է նայել բնական տեսքով կնո՞ջը, թե՞ շատ շպարված: Ինչպես տեղեկացնում է Orer.am-ը, հարցման արդյունքում պարզվել է, որ տղամարդիկ նախընտրում են բնական տեսքով կնոջը:
Տղամարդկանց «սև ցուցակի» մեջ են արհեստական թարթիչները, վառ գույնի շրթներկը, աչքի հաստ մատիտը, շուրթերի մուգ մատիտը, աչքերի վառ կապույտ ստվերը, թարթիչների խիտ ներկը և տոնային քսուքի հաստ շերտը:
Այս ամենին հակառակ` Գերմանիայի բնակիչներին դուր է գալիս դեկորատիվ կոսմետիկա օգտագործող իրենց կանանց և ընկերուհիների արտաքին տեսքը. յուրաքանչյուր 5–րդ գերմանացին իրեն խնամելու համար օրական կես ժամ է ծախսում, իսկ դա ավելի շատ է, քան միջին վիճակագրական գերմանուհու ծախսած ժամանակը: Գերմանացի տղամարդկանց 12%-ը խոստովանել է, որ օգտագործում է տոնային մատիտ և դիմափոշի, իսկ 3%-ը՝ շրթներկ և դեկորատիվ կոսմետիկա: