Ծաղկաձորի ճոպանուղու աշխատակիցները բավական լուրջ ուշադրություն են դարձնում անվտանգության խնդիրներին
ՀասարակությունԾաղկաձորի ճոպանուղու աշխատակիցները բավական լրջորեն են վերաբերվում անվտանգության խնդիրներին:
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի հայտարարությունից հետո` համաձայն որի Ծաղկաձորի ճոպանուղին շահագործվում է տեխնիկական անվտանգության օրենսդրության պահանջների կոպտագույն խախտումներով, անմիջապես կապվել է ճոպանուղու տնօրինության հետ: «Այստեղ խնդիրը վարչական է` գրանցման հետ կապված: Մենք շուտով այց կունենանք Ծաղկաձոր` ավելի մանրամասն պարզելու եւ նաեւ քննարկելու զբոսաշրջիկների հետ աշխատելու որոշ հարցեր»,-ասաց նա:
Ծաղկաձորի ճոպանուղին Թեղենիսի բարձունք է հասցնում ընդամենը 40 րոպեում: Ճոպանուղու շինարարությունն (2004-2008թթ.) իրականացրել է «Leitner» իտալական ընկերությունը: 1137մ երկարությամբ առաջին կայանի թողունակությունը ժամում 1200 մարդ է: Երկրորդ կայանի երկարությունը ՝ 1458մ է` 800 մարդ/ ժամ թողունակությամբ: Երրորդի երկարությունն է 1624մ, իսկ թողունակությունը` ժամում 800 մարդ: Իսկ 926 մ երկարությամբ չորրորդ կայանի թողունակությունը ժամում 800 մարդ է: