Կոմանդոսը մերժել է Մինսկ մեկնելու հրավերը
ՀասարակությունՀայաստանի ԴՈՍԱԱՖ կենտրոնական խորհրդի նախագահ Արկադի Տեր-Թադևոսյանը մերժել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկ մեկնելու հրավերը:
Բելառուսի ԴՈՍԱԱՖ-ի ղեկավար Իվան Դիրմանը Կոմանդոսին հրավիրել էր մասնակցելու այդ կառույցի ձևավորման 90-ամյակին նվիրված միջոցառումներին: Այս մասին Կոմանդոսը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում` հրապարակելով Դիրմանին ուղղված իր նամակը:
«Շնորհակալ եմ հրավերի համար, սակայն ելնելով նրանից, որ եղել եմ Ղարաբաղում, չեմ կարող մասնակցել Բելառուսի ԴՈՍԱԱՖ-ի ձևավորման 90-ամյակին նվիրված միջոցառումներին»,- գրել է Արկադի Տեր-Թադևոսյանը:
