Հայաստանում առաջիկա օրերին ևս սպասվում է թույլ ձյուն
ՀասարակությունՀայաստանի տարածքում փետրվարի 12-16-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ‵ դադարներով, սպասվում է թույլ ձյուն, առանձին հատվածներում` նաև մառախուղ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, Երևան քաղաքում փետրվարի 12-16-ը ժամանակ առ ժամանակ‵ դադարներով, սպասվում է թույլ ձյուն:
