Ֆրանսիացին կնոջ հետ ապահարզանի պատճառով դատի է տվել Uber-ին
ՀասարակությունՖրանսիացի գործարարը դատի է տվել Uber ընկերությանը, երբ նրա կինը հայտնաբերել է, որ կանոնավորապես օգտվելով տաքսի ծառայության հավելվածից՝ գնացել է սիրուհու մոտ: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Որոշ ժամանակ տղամարդը, որի անունը չի հրապարակվում, կանոնավորապես այցելել է նույն քաղաքում բնակվող սիրուհուն՝ որեւէ խնդրի չհանդիպելով: Այս ամենը շարունակվել է այնքան, մինչեւ նա Uber-ից տաքսի է կանչել կնոջ հեռախոսից: Նա հավելվածից օգտվել է սեփական հաշվից, ինչից հետո կնոջ հեռախոսին ամուսնու ուղեւորությունների մասին տեղեկատվություն է եկել:
Զույգն արդեն բաժանվել է, բայց տղամարդն իրեն հավելվածի անորակ աշխատանքի զոհ է համարում եւ դատի է տվել Uber-ին: Նա 45 մլն եվրո փոխհատուցում է պահանջում: