Միրգ, որն ատամի էմալն ավելի շատ է վնասում, քան գազավորված ըմպելիքները
LifestyleԽնձորի անչափ օգտակարության մասին բոլորը գիտեն, բայց քչերը գիտեն, որ սովորական խնձորը կարող է փչացնել ատամները: Մասնագետների պնդմամբ՝ խնձորի հասցրած վնասը չորս անգամ ավելի է, քան գազավորված հյութերինը, Orer.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Գինին և բաց գարեջուրը նույնպես փչացնում են ատամները: Խնդիրը ոչ միայն այն է, թե ինչ ենք մենք ուտում, այլև ինչպես ենք ուտում: Երբ մարդը դանդաղ է ուտում խնձորը, թթվի բարձր մակարդակը հասցնում է վնասել ատամները: Այս եզրակացությանը գիտնականները եկել են այն բանից հետո, երբ հետազոտություն են անցկացրել 18-30 տարեկան ավելի քան 1000 մարդկանց շրջանում:
Արդյունքում, խնձոր սիրողների մոտ էմալի և ատամոսկրի վնասման հավանականությունը 3.7 անգամ ավել է գազային ըմպելիքի սիրահարների համեմատ: Գիտնականների հաշվարկով, որոշ խնձորներում առկա է 4 թեյի գդալ շաքարավազ, ինչի հետևանքով էլ բերանում բարձրանում է թթվայնության մակարդակը:
Որպես լուծում` բժիշկներն առաջարկում են խնձոր ուտել մի կտոր պանրի հետ: Կալցիումը չեզոքացնում է թթուն: