«Մի հայացք գցում եմ աղջկաս վրա, ամեն ինչ փոխվում է». Նաիրա Մովսիսյանը՝ մեծացած դստեր և խիստ լինելու մասին
LifestyleTert.am-ը գրում է.
Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը տևական դադարից հետո վերադարձել է եթեր՝ նա խաղում է «Եթե գտնեմ քեզ» հեռուստասերիալում։ Tert.am Life–ը Նաիրայի հետ խոսել է ինչպես նոր աշխատանքի, այնպես էլ տևական դադարի ու դստեր մասին։ Նաիրայի աղջիկն արդեն 1 տարեկան 2 ամսական է։ Դերասանուհին մեզ է տրամադրել դստեր նոր լուսանկարները։
-Նաիրա, երկարատև դադարից հետո ներկայացաք «Եթե գտնեմ քեզ» սերիալում: Առաջարկը գրավի՞չ էր, թե ճիշտ ժամանակին արվեց:
-Ե´վ ժամանակն էր նպատակահարմար, և´ նախագիծն էր հետաքրքիր: Շատ հետաքրքիր կոլեկտիվ է հավաքվել՝ գրեթե բոլորս մասնագետներ ենք, նյարդեր քայքայելու կարիք չի լինում: Կերպարը ևս հետաքրքիր էր: Մի քանի բնավորություն խաղալու, դիապազոնը մեծացնելու հնարավորություն կա:

- Ձեր աշխատանքային դադարը պայմանավորված էր փոքրիկի ծննդով: Եթե չեմ սխալվում, դայակի օգնության դիմել չէիք ցանկանում: Հիմա ո՞ւմ խնամքին եք թողնում ձեր աղջկան, երբ նկարահանումների եք լինում:
-Ամեն դեպքում, եղավ ընթացք, երբ դիմեցի դայակի օգնությանը, քանի որ ընկերուհիս, ով օգնում է երեխայի խնամքի հարցում, քննությունների էր, մայրս էլ աշխատում էր: Հիմա համատեղում ենք՝ կա´մ մայրս, կա´մ ընկերուհիս երեխայի կողքին են լինում: Եթե առիթ լինի, կարող եմ աղջկաս նույնիսկ նկարահանումների տանել ինձ հետ, որովհետև շատ խելոք է: Իմ նկարահանումներն էլ կարճ են տևում, քանի որ արագ եմ աշխատում:
-Շատ մայրիկներ ասում են, որ ափսոսում են այն ժամանակը, որ անցկացնում են աշխատավայրում, ոչ թե երեխայի կողքին: Ձեր դեպքում ինչպե՞ս է:
-Ես չեմ ափսոսում, որովհետև երեխայիս տրամադրում եմ այնքան ժամանակ, որքան իմ պատկերացմամբ՝ մայրը պետք է լինի երեխայի կողքին: Չեմ ուզում շատ երես տալ իրեն կամ շատ կապվի ինձ հետ:

-Մեր նախորդ զրույցի ժամանակ ասել էիք, որ շատ խիստ մայրիկ եք՝ երեխան ամեն ինչ ժամով է անում և ոչ մի շեղում չի լինում: Շարունակում եք այդ մեթոդո՞վ դաստիարակել երեխային, գո՞հ եք արդյունքից:
-Ոչինչ չի փոխվել: Հիմա էլ է մեզ մ,տ ամեն ինչ ժամերով և հստակ: Ունենք քնելու, խաղալու, ուտելու հստակ ժամեր: Եթե նույնիսկ նա փորձում է կամակորություն անել, չի օգնում: Երեխան կամակոր է դառնում, երբ ինչ-որ բան ասում ես՝ ոչ, կողքից ասում են՝ այո: Երբ իրեն շրջապատող մարդիկ համակարծիք են, երեխան առողջ մթնոլորտում է մեծանում:
Ես արդեն զգում եմ դրա արդյունքը: Աղջիկս կամակոր չէ: Բոլորը կարող են փաստել, որ եթե ես մի հայացք գցում եմ իր վրա, միանգամից ամեն ինչ փոխվում է: Այս տարիքում ուրիշները պլանշետներով, հեռախոսներով են զբաղվում, իմ աղջիկն օրվա մեջ մոռանում է՝ դա ինչ է: Նա բացարձակ կախված չէ տեխնիկայից: Կարծում եմ՝ դեռ կհասցնի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ