Դյուրացվում է դեղատների լիցենզավորման կարգը
ՀասարակությունԴեղատների, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման լիցենզավորման գործընթացն այսուհետև ավելի պարզ և հստակ կլինի։
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ կառավարության կողմից լիցենզավորման կարգում փոփոխություններ կատարելու մասին օրերս ընդունված որոշումը հիմնակ անում միտված է հանրապետությունում մատուցվող դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզավորման կարգերի հստակեցմանը և ՀՀ մարզերում, մասնավորապես` սահմանամերձ գյուղական համայնքներում, բնակչության դեղորայքային ապահովման բարելավմանը:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-Ի N 867 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի N 94 – Ն որոշման (http://moh.am/uploadfiles/
Հստակեցվել և տարանջատվել են դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման հայտերի ձևերը` լիցենզավորման, վայրի փոփոխման, ինչպես նաև այլ վայրում լիցենզավորման:
Պարզեցվել և կրճատվել են դեղատների, դեղատնային կրպակների համար սահմանված կառուցվածքային և տարածքային չափսերը։ Առևտրի սրահի և սպասասրահի չափերը նախկին 18 ք.մ-ից դարձել են 12։ Այլևս պարտադիր չէ, որ դեղատները հանգստի սենյակ ունենան (կրճատվել է 8ք.մ տարածք)։
Հանվել են դեղատների` դեղատոմսերի ընդունման և պատրաստված դեղերի բացթողնման բաժին, դեղերի ստերիլիզացման և ասիստենտական առանձին սենյակներ ունենալու պարտադիր պահանջները` դրանք ընդհանրացնելով մեկ սենյակում։
Միաժամանակ, հստակեցվել են կանաչ խաչի նշանի լուսավորության ռեժիմը և տեղադրման ձևը` համաձայն ստանդարտների: