Արփինե Հովհաննիսյանի հանձնարարականով ՀՀ փաստաբանների պալատի դիմումն ուղարկվել է ՔԿՎ
ՀասարակությունՀայաստանի արդարադատության նախարարությունը ստացել է ՀՀ փաստաբանների պալատի դիմումը կալանավորված անձ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի տեսակցության վերաբերյալ:
Այս մասին տեղեկացրին արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Արդարադատության նախարարությունը ստացել է ՀՀ փաստաբանների պալատի դիմումը, և արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հանձնարարականով այն ուղարկվել է Քրեակատարողական վարչություն: Վերջինս դիմումում բարձրացված հարցի վերաբերյալ հանդես կգա պարզաբանմամբ»,- հայտնեցին նախարարությունից: