Ժամանակավորապես դադարեցվել է Գյումրի-Երևան գնացքի երթևեկությունը
ՀասարակությունԻրականացվող վերականգնողական աշխատանքների պատճառով ժամանակավորապես դադարեցված է Գյումրի-Երևան գնացքի երթևեկությունը:
Այս մասին տեղեկացրեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հասարակության հետ կապերի բաժնի պետ Վարդան Ալոյանը:
Փետրվարի 15-ին ժամը 12:05-ին «Աղին» կայարանի մոտակայքում ընթացքից դուրս է եկել բեռնատար գնացքի վագոններից մեկը, ինչի հետևանքով կաթվածահար է եղել նաեւ Երեւան-Գյումրի-Երևան գնացքի ցերեկային ուղևորափոխադրումը: Մարդկային զոհեր կամ վիրավորներ չեն արձանագրվել:
«Բեռնատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով Գյումրի-Երևան գնացքը՝ Աղին կայարանի մոտից, հետ է ուղարկվել Գյումրի: Այս պահին վագոնի՝ ռելսի վրա տեղադրելու աշխատանքներ են իրականացվում, որից հետո նոր գիծը կբացվի: Հիմա ճանապարհը փակ է՝ դեպի Երևան գնացող գնացքներ չկան:
Այս պահին դժվարանում եմ ստույգ ասել, թե երբ կավարտվեն աշխատանքները, քանի որ եղանակը վատ է»,- նշեց Վարդան Ալոյանը՝ փաստելով, որ ճանապարհը բացվելուն պես հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի: