Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ» Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ» Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ» «Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»


Մենք երկու անգամ աղքատ ենք Վրաստանից, հինգ անգամ` Ադրբեջանից. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը

– Պարոն Մակարյան, այսօր մեր երկիրն ունի՞ տնտեսության զարգացման իր ռազմավարությունը:

– Որոշակիորեն ունի: Նախ կառավարության յուրաքանչյուր տարվա ծրագիր այդ ծրագրի մի մասն է: Իսկ ինչ վերաբերում է հեռահար նպատակներին, ապա կառավարության վերջին ծրագրում ռազմավարական բնույթի որոշ գաղափարներ կան, որոնք ներառում են մինչև 2018 թվականը: Որոշ գաղափարներ էլ ավելի երկար տարիների համար են: Մասնավորապես նախատեսվում է յուրաքանչյուր տարի հիմնադրել 100 հեկտարից ավելի նոր տիպի այգիներ: Կամ կոռուպցիայի դեմ պայքարի, ստվերի կրճատման նախաձեռնությունները մեկ տարվա համար չեն, դրանք ընդգրկում են ավելի երկար ժամանակաշրջան: Ստեղծվում են նաև բիզնեսի զարգացման համար հիմնադրամներ: Սրանք հեռանկարային բնույթի ծրագրեր են:
Միաժամանակ մեր պետությունը սոցիալ–տնտեսական որոշակի խնդիրների վերաբերյալ մինչև 2025 թվականի համար ընդունել է հստակ ռազմավարություն: Այն ներառում է աղքատության և գործազրկության նվազեցումը և ստվերի կրճատումը: Իսկ եթե խոսում ենք աղքատության և գործազրկության ծավալների կրճատման մասին, բանականաբար դրա համար պետք է լինի տնտեսական հիմք:

– Իսկ մենք գիտե՞նք, թե ինչ ենք զարգացնելու մեր երկրում, մենք մեր առաջ դրե՞լ ենք թիրախային ուղղություններ:

– Կան դեռևս 2012 թվականին կառավարության կողմից հաստատված գերակա ուղղություններ: 11 ոլորտներ համարվել են այդպիսիք` հանքարդյունաբերություն, տեքստիլ արդյունաբերություն, տուրիզմ, դեղագործությոուն, ՏՏ ոլորտ, ճշգրիտ ճարտարագիտություն, սննդի արդյունաբերություն և այլն: Պետությունն օգտագործում է որոշակի գործիքներ, այս ոլորտների զարգացումը խթանելու համար:
Իսկ ինչ վերաբերում է ձեր ասած տեսլականին, ըստ իս, ճիշտ է, կառավարությունը հստակ ձևակերպումով չի ներկայացրել, բայց անհրաժեշտ տրամաբանությունը պահպանում է որոշակի գործառույթներ իրականացնելիս:
Իմ կարծիքով մեր երկիրը պետք է մտածի այնպիսի ոլորտների զարգացման մասին, որոնք նվազագույնս քիչ կլինեն կախված ճանապարհային խնդիրներից: Որովհետև դրանք այսօր որոշիչ են մեր տնտեսության զարգացման համար:

– Իսկ ձեզ գոհացրե՞ց ներկա կառավարության կողմից մեր տնտեսության ախտորոշումը: Ամեն ի՞նչ էր ասված:

– Ինձ դուր եկավ, որ նոր կառավարությունն ավելի անկեղծ գտնվեց հանրության առջև: Հստակ ներկայացրեց տնտեսության մեջ առկա խնդիրները. Նախ մատնանշեց նրա զարգացածության ցածր մակարդակը: Տեսեք`մենք նախորդ տարին փակեցինք 0,5% տնտեսական աճով, գործազրկությունը կազմեց 18%, աղքատությունը` 29,8%: Եվ սրանք պաշտոնական թվերն են: Ավելին ասեմ` Հայաստանում աղքատությունը երկու անգամ ավելին է, քան Վրաստանում է, մոտավորոպես 5 անգամ ավելին է, քան Ադրբեջանում է, 6 անգամ ավելին է, քան Ղազախստանում է: Տարածաշրջանում ամենավատ ցուցանիշը մեր երկրում է այս առումով:
Եվ հիմա որպեսզի կարողանանք այս հիմնախնդիրը լուծել, բանականաբար կոռուպցիայի և ստվերի դեմ պայքարը պետք է լինի մեր առաջնային գործը: Որովհետև հսկայական միջոցներ կորչում են, գնում են անհատների գրպանը կամ չեն մտնում տնտեսության մեջ: Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հաշվարկներով մեր ՀՆԱ–ի 50%ը ստվերում է: Դա նշանակում է տարեկան մինչև 5 մլրդ դոլար չի երևում ՀՆԱ–ի մեջ: Համապատասխանաբար բյուջե էլ չի մտնում մոտավորապես 1–1,5 մլրդ դոլար: Այսինքն` մենք ներկա 2,5 մլրդ դոլարանոց բյուջեի փոխարեն կարող էինք ունենալ 3,5 կամ մինչև 4 մլրդ դոլարով բյուջե:

– Ախտորոշումը` ախտորոշում: Բայց շատ դանդաղ չե՞նք գնում առաջ: Որովհետև, ի վերջո, հարկավոր է գործ անել:

– Այսօր շատ–շատ բաներ զուգահեռ արվում են: Բայց դա տեսանելի չէ այն պատճառով, քանի որ այս 25 տարում ինստիտուցիոնալ շատ քիչ բան ենք ստեղծել: Չենք խորացել մինչև արմատները: Հարցերին տվել ենք մակերեսային լուծումներ: Ռեֆորմները թերի ենք կատարել: Փողերը փոշիացրել ենք` ատկատների տեսքով: Պաշտոնյաները, որոնք կրթվել են, փորձ են ձեռք բերել, դուրս են եկել համակարգից: Այսինքն` եղել են ռեսուրսների հսկայական Հկորուստներ:

– Ասել է թե` սայլը տեղից շարժվում է:

– Սայլը տեղից շարժվում է: Բայց պատկերացրեք հող, որն ամիսներով անձրևի երես չի տեսել: Արևից ու շոգից նրա մեջ ճաքեր ու ճեղքեր են առաջացել: Եվ մենք սկսում ենք այս հողը ջրել: Բնականաբար ջուրը կորչում է ճեղքերի մեջ ու դեռևս չի երևում: Մենք, ավելի ճիշտ` մեր տնտեսությունն այս հողի նման է:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Իրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակինԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԱմենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանԾաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԻնչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»Այն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. ՉալաբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»