Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել են Mazda-ն ու «06»-ը. վերջինի վարորդն ու նրա 2 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
ՀասարակությունShamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ փետրվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Տաշիր քաղաքի Գետափնյա փողոցի բնակիչ, 32-ամյա Արթուր Ավետիսյանի վարած Mazda մակնիշի 77 TV 767 համարանիշի և Գետավան գյուղի բնակիչ, 44-ամյա Մայիս Աղաջանյանի վարած Վազ 2106 մակնիշի 34 NM 348 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «06»-ի վարորդ Մ. Աղաջանյանն ու նրա ուղևորներ՝ համագյուղացիներ, 8-ամյա Սամվել Մելքոնյանն ու 3-ամյա Անի Մելքոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն։
Շարունակությունը` այստեղ: