Լեւոն Տեր-Պետրոսյանը մեծ ռիսկի է դիմել, որ այս ընտրությանը մասնակցում է
ՀարցազրույցՀԱԿ խմբակցության ղեկավար Լ. Զուրաբյայնը քիչ առաջ հրապարակեց կուսակցության համամասնական ցուցակը, որը գլխավորում է ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր—Պետրոսյանը, ինչի հետ կապված Orer.am-ը զրուցեց նախկին ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի հետ, ով նախ չցանկացավ մեկնաբանել,բայց, այնուամենայնիվ, նշեց.
«Երկու ամիս հետո ամեն ինչ քվեարկությամբ կամ նկարչությամբ կերեւա: Կարծում եմ՝ երկրի առաջին նախագահի առաջադրվելն արդեն ամեն ինչ ասում է: Ըստ իս՝ նա մեծ ռիսկի է դիմել, որ այս ընտրությանը մասնակցում է այդ ցուցակով: Առանց փակագծերը բացելու արդեն ամեն ինչ պարզ է»:
Սոսե Չանդոյան