Թիվ 73 երթուղու միկրոավտոբուսում «թռցրել է» 61-ամյա կնոջ դրամապանակը
ՀասարակությունՓետրվարի 15-ին, ժամը 11.50-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում 1956 թ. ծնված Եղիսաբեթ Ա.-ն հաղորդում է տվել, որ փետրվարի 13-ին, ժամը 13.30-ին, թիվ 73 երթուղու միկրոավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար եւ տարբեր տեսակի քարտեր:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 58-ամյա Աղվան Գ.-ն, որը նույն օրը, ժամը 17.30-ին, Երեւանի Դ.Մալյան փողոցի թիվ 22 շենքի մոտից բերման է ենթարկվել եւ տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն: