Համալսարանական հիվանդանոցը արյունաբանական կետ կունենա
ՀասարակությունԲժշկական օգնությունն առավել օպերատիվ իրականացնելու, ինչպես նաև արյան բաղադրամասերի պահպանման համար համապատասխան պայմաններ ապահովելու նպատակով «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում առաջիկայում կգործի արյունաբանական կետ:
Ինչպես տեղեկացրին ԵՊԲՀ-ից, այժմ ավարտական փուլում են համալսարանական հիվանդանոցի լաբորատոր մասնաշենքում տեղակայված նոր կետի շինարարական աշխատանքները: Հաջորդիվ կիրականացվի ժամանակակից սարքավորումներով հագեցման փուլը: Արյունաբանական կետում աշխատելու է վերապատրաստում անցած մասնագետների թիմը, բոլոր պայմանները հարմարեցված են միջազգային չափանիշներին: