Րաֆֆի Հովհաննիսյանը մտադրություն չունի ընտրություններից հետո մեկնել ԱՄՆ և բնակվել այնտեղ. «Ժողովուրդ»
Հասարակություն«Ժողովուրդը» գրում է.
««Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համամասնական ցուցակի հաջորդականությունն անակնկալ էր. չնայած Րաֆֆի Հովհաննիսյանի անունը նաև դաշինքի անվան մաս է, և ասվել էր, որ նա լինելու է ընտրացուցակում 2-րդը, սակայն պարզվեց՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի անունը 11-րդ հորիզոնականում է։ Փոխարենը դաշինքի երկրորդ հորիզոնականում գրված է «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի անունը։
Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրել է, թե Րաֆֆի Հովհաննիսյանը 11 –րդ հորիզոնականում է ընդգրկվել իր ցանկությամբ. «11-րդ տեղում է Րաֆֆի Հովհաննիսյանը, որովհետեւ համոզված է, որ այդ հորիզոնականը ևս անցողիկ է Դա իր նախընտրած տեղն Է»,–ասաց նա։ «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե արդյո՞ք Հովհաննիսյանը մտադրություն ունի խորհրդարանական ընտրություններից հետո կրկին մեկնել ԱՄՆ և բնակվել այնտեղ, ու որոշել է 11-րդում լինել, Մարտիրոսյանը պատասխանեց. «Ոչ, ոչ, ո՞ւր գնա, մնալու է, դա վաղուցվա հեքիաթներ են»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։