«Եկել է գործելու ժամանակը». Վարդան Բոստանջյան
Հարցազրույց«Մենք ունենք ծրագիր, որով էլ առաջնորդցվելու ենք: Մեր գործունեությունը խոշոր առումով լինելու է ծրագրային խնդիրները լուծելու հետ»,- այս մասին Orer.am-ի հետ զրույցի ժամանակ նշեց տնտեսագետ, ԲՀԿ նախկին պատգամավոր, «Ծառուկյան դաշինք»-ի համամասնական ցուցակի առաջին տասնյակում ընդգրկված Վարդան Բոստանջյանը:
Ըստ Վ. Բոստանջյանի` ծրագրային խնդիրները պետք է լուծվեն, իսկ դրա համար պետք է ձեւավորվեն ու արմատավորվեն համապատասխան մոտեցումներ:
«Այդ ուղիների ձեւավորման մեջ մեծ գործառույթ ունի յուրաքանչյուր երկրի խորհրդարանը: Նոր Սահմանադրության պարագայում խորհրդարանը ստանում է ավելի մեծ հնարավորություններ` իր ուղիները ձեւավորելու ու դրանք կենսագործելու համար»:
Ինչպես նշեց պատգամավորի թեկնածուն, եկել է գործելու ժամանակը. «Հիմա մենք պետք է լծվենք այդ աշխատանքին: Մենք կոլեգիալ ուժերով պետք է փնտրենք մեր տնտեսության առողջացման, մարդկանց բարեկեցության մակարդակը բարձրացնելու ուղիները»,-ասաց նա: