Երևան, 24.Հունվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբ ընտանիքն է պահում ազգը, իսկ պետությունը մոռանում է «խոստովանությունը». «Փաստ» Որևէ առաջընթաց տեսանելի չէ, իսկ ռիսկերը դեռևս մնում են. «Փաստ» Ուկրաինայի օրինակը հստակ ցույց է տալիս Արևմուտքի հետ բարեկամության արդյունքը. «Փաստ» «Մինչև հիմա չենք համակերպվում, տղայիս կարոտից խելագարվում եմ». կրտսեր սերժանտ Դավիթ Ներսիսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ» Սոցիալական «անապատացման», ներքին ճգնաժամերի անդառնալի հետևանքների վտանգները. «Փաստ» Անընդհատ «լավն է» ասելով՝ իսկապես լավն է դառնո՞ւմ. «Փաստ» Իշխանության պարագայում ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ» «Այս իշխանությունը ոչ մի աղերս չունի հայկականության, հայ ազգի, մեր պետության շահերի հետ». «Փաստ» Այն, ինչ անում է Եկեղեցին, բխում է միայն ու միայն հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերից. «Փաստ» Մեծ ավանտյուրա. ի՞նչ է սպասվում ԱՄՆ-ի 74 տոկոս մասնաբաժնին. «Փաստ»


Նախագահ Սարգսյանը երկրապահներին դիմել է հայոց երկրի նորաթուխ պաշտպանների լեզվով՝ «Հոպարնե՛ր, կոչ եմ անում վառոդը չոր պահել»

Հասարակություն

 Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) 11-րդ համագումարին: Հանրապետության Նախագահը ողջույնի խոսք է հղել համագումարի մասնակիցներին և հյուրերին:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Երկրապահ կամավորականների միության 11-րդ համագումարում Նախագահ Սերժ Սարգսյանն իր  խոսքում նշել է. 
«Սրբազա՛ն հայրեր, 

Սիրելի՛ մարտական ընկերներ,

Հարգելի՛ զինակիցներ,

Ողջունում եմ Երկրապահ կամավորականների միության 11-րդ համագումարի մասնակիցներին և հյուրերին:

Երկրապահը կազմավորվել է մեր նորագույն պետականությանը զուգընթաց, ունեցել է նշանակալի մասնակցություն Արցախի և Հայաստանի պաշտպանության գործում: Այդ ժամանակից ի վեր «Երկրապահ» անունն իսկ օգտագործվում է և՛ եզակի, և՛ հոգնակի իմաստով, ուստի և նշանակում է ուժեղ անհատ և վառ անհատականությունների դաշինք: 

Երկրապահը ձևավորել է ավանդույթներ և սկզբունքներ, որոնց ակունքներում Երկրապահ կամավորականների միության հիմնադիր և անփոխարինելի առաջնորդ Վազգեն Սարգսյանն էր: Այդ ավանդույթներն ու սկզբունքները պահպանվում են և զարգանում՝ մեր երկրի ու հասարակության հազարամյակների երթին համընթաց:

Երկրապահը մի ամբողջ շերտ է մեր հասարակության մեջ: Մի առանձնահատուկ շերտ, որտեղ յուրաքանչյուր անհատի կենսագրությունը ուղղակի կերպով միահյուսված է մեր երկրի կենսագրությանը: Այն միահյուսված է սեփական երկիրը ազատագրելու, պաշտպանելու և ոտքի կանգնեցնելու պատմությանը: Այս դահլիճում ներկա մարդկանց անձնական պատմությունները մեծ հաշվով մեր պայքարի և հաղթանակների հավաքական պատմությունն են: 

Շինականը, մտավորականն ու բանվորը դարձան երկիրը պահող կամավորներ, երբ երկիրն ու ժողովուրդը վտանգի մեջ էին: Դուք պատվով կատարեցիք ձեր առաքելությունը: Ձեր արածն այսօր՝ տասնամյակների հեռվից, վստահորեն կարող ենք կոչել «պատմական առաքելություն»: Եվ դուք վերադարձաք ձեր խաղաղ աշխատանքին, երբ դա հնարավոր եղավ: 

Դուք վերադարձաք` մեր զոհված մարտական ընկերների կորուստը ձեր սրտերում, բայց նաև գիտակցելով, որ հակառակորդին պարտադրված զինադադարը դեռ վերջնական խաղաղություն չէ: Դուք վերադարձաք՝ գիտակցելով, որ դեռ շատ անելիքներ ունեք մինչև մեր հողի վրա վերջնականապես կհաղթանակի խաղաղությունը, և մեր սահմաններում անդորր կտիրի:

Սիրելի՛ երկրապահներ,

Այս կառույցը մեծ աշխատանք է կատարել և այսօ ր էլ ակտիվ գործունեություն է ծավալում: Մանրամասները դուք ինձնից լավ գիտեք: Բայց ես ցանկանում եմ հատկապես շեշտել այն կարևոր դերակատարությունը, որ դուք ունեցել եք և ունեք մեր պատանիների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում:

Այն պայծառ երիտասարդությունը, որ մենք ունենք այսօր Հայաստանում, պտուղն է մեր պետության և ողջ հասարակության ջանքերի: Արդյունքն է ընտանիքի, դպրոցի, բայց նաև Արցախյան ազատամարտի մասնակիցների, այսինքն՝ նաև ձեր և ձեր մարտական ընկերների տված անձնական օրինակների: 

Միշտ ծառի մասին դատում են ըստ պտու ղի որակի: Թող բոլոր հոռետեսները նայեն ու համոզվեն, փարատեն իրենց կասկածները: Մեր երիտասարդությունը՝ մեր անկախության ազատատենչ և խրոխտ սերունդը, ապացուցում է, որ մեր ընդհանուր կենաց ծառը առողջ է, ամուր և արգասաբեր:

Երկրապահը տասնամյակներ շարունակ կարգախոսի նման կրկնել է. «Եթե պետք լինի, մենք նորից կգանք հայրենիքը պաշտպանելու»: Անցյալ տարի՝ ապրիլին պետք եղավ: Եվ դուք գնացիք: Ձեզնից շատերը, արդեն ճերմակած մազերով, գնացին կանգնելու մեր երիտասարդ առյուծների կողքին: Գնացին թեթևացնելու նրանց գործը, բայց նաև նոր ոգի և կամք հաղորդելու հայոց երկրի նորաթուխ, բայց ոչ պակաս տղամարդ պաշտպաններին: 

Նրանց համար դուք արդեն «հոպարներ» էիք: Ազատամարտի տարիներին դա մեզնից ոչ մեկի մտքով չէր անցնում: Ես հիմա ձեզ կդիմեմ հենց այնպես, ինչպես ձեզ դիմում էին մեր երիտասարդ զինվորները:

Հոպարնե՛ր,

Թո՛ղ ոչ ոք չկասկածի, որ մենք անմնացորդ նվիրված ենք մեր հայրենիքի պաշտպանությանը, որ մենք ցանկացած պահի պատրաստ ենք լինելու առաջնագծում, պատրաստ ենք լինելու խրամատում մեր երիտասարդների, մեր կանոնավոր բանակի հետ միասին պաշտպանելու մեր հայրենիքը, որ մենք հավատարիÕ ´ ենք լինելու մեր ուխտին, որ մենք հավատարիմ ենք մեր նահատակված զինակից ընկերների պայծառ հիշատակին:

Երկրապահ կամավորականների միությունը, լինելով հասարակական կազմակերպություն, մեզանում ձեռք է բերել շատ յուրահատուկ կշիռ: Այս իրողությունը խոսում է ձեր ուժի մասին, խոսում է ձեր կազմակերպվածության, համախմբվածության և հասարակության մեջ ունեցած հեղինակության մասին:

Այսօր Հայաստանը կանգնած է լուրջ վերափոխման, կերպարանափոխման շեմին: Մենք իրականացնում ենք դեպի խորհրդարանական կառավարում անցման այդ գործընթացը և մենք պարտավոր ենք այդ անցումը կատարել անցնցում: Այս ընթացքում մենք նաև պարտավոր ենք երաշխավորել կայունություն ու օրինականություն: 

Առիթից օգտվելով՝ ասեմ, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը գալիք ընտրություններին ներկայանալու է պինդ թիմով, գործիչներով, ովքեր ժողովրդի քվեն ստանալու դեպքում պատրաստ են լինելու Մոսկվայի, Բրյուսելի, Վաշինգտոնի ամբիոններից, աշխարհի առաջատար լրատվականների եթերներից, բոլոր հնարավոր և անհնար հարթակներից տեղ հասցնել Հայաստանի Հանրապետության ձայնը: Նրանք պատրաստ են լինելու ամենօրյա աշխատանքով Սահմանադրությունը կյանք դարձնել, իրենց հավատամքը ցանկացած բանավեճում առաջ են տանելու մտքի, հռետորության և կամքի ուժով միայն։ Նրանք մարդկանց չեն խաբելու, չեն ասելու, որ մի տարի հետո Հայաստանը դարձնելու են դրախտ, չեն խաբելու, չեն ասելու, որ եթե քվեն տաք իրենց, իրենք մեր ժողովրդին հոսանքն ու գազն անվճար են տալու, չեն ասելու, որ մենք երիտասարդներին բանակ չենք տանելու: Նրանք ասելու են այն, ինչ ի վիճակի են լինելու անել: Նրանք ասելու են, որ ամեն օր մեր երկիրն առաջ են տանելու: Մենք այս ընտրություններին գնում ենք քաջածանոթ մարդկանցով, բայց իրականում նոր թիմով, և այդ թիմի ձայնը շատ բարձր է հնչելու։ Եվ իմ իսկ նախաձեռնությամբ, բայց, անշուշտ, իր համաձայնությամբ, մենք այդ թիմում ներառել ենք նաև մեր հարգարժան գեներալին՝ Մանվել Գրիգորյանին՝ նրա փորձն ու անձնական ունակությունները հաշվի առնելուց բացի նաև որպես ակնառու խորհրդանիշ, որպեսզի վաղը, ովքեր էլ ընտրվեն Ազգային ժողովի պատգամավոր, իրենց յուրաքանչյուր նախաձեռնության, յուրաքանչյուր ելույթի ու քվեարկության ժամանակ, անգամ մի քանի բառանոց ռեպլիկի ժամանակ տեսնեն գեներալի հայացքը, որ մարմնավորումն է ազատամարտի և պարտադրանքն է մեր ապագա հաղթանակների։ 

Իսկ այսօր Ադրբեջանում ոմանք դեռ պատրանքներ ունեն, թե իբր ընտրությունների վրա կենտրոնացած Հայաստանը լինելու է շատ զբաղված, հետևաբար և խոցելի: Այդ սին պատրանքներից ելնելով՝ հակառակորդը միգուցե փորձի նաև նոր սադրանքների դիմել:
Հսկայական գումարներ քամուն տալու ճանապարհով դատարկ ու մեկշաբաթանոց կյանք ունեցող «փիառ» ակցիաների սիրահար պաշտոնական Բաքուն վերջերս Արցախի հարցը կոչեց Ադրբեջանի «ներքին» խնդիր: Ցավոք, մարդկանց հիշողությունը կարճ է: Որևէ իրավական ու բարոյական հիմք չունեցող հենց այդ մտածողությունը ժա մանակին հանգեցրեց հակամարտության սրմանը և պատերազմին՝ բերելով բազմաթիվ անտեղի զոհեր ու տառապանքներ հենց, առաջին հերթին, Ադրբեջանի ժողովրդի համար:

Ձեզնից շատերը հիշում են, թե 90-ական թվականների սկզբներին, երբ շաբաթը մեկ Ադրբեջանում պաշտպանության նախարար էր փոխվում, նրանցից յուրաքանչյուրն իր պարտականությունն էր համարում ելույթ ունենալ և ասել, որ մեկ շաբաթ հետո, մի քանի օր հետո ինքը Ստեփանակերտում թեյ է խմելու: Բայց, ինչպես պատմությունը ցույց տվեց՝ ձեր և մեր ժողովրդի այլ հերոս զավակների ջանքերով այնպես ստացվեց, որ նրանք ոչ միայն Ս տեփանակերտում թեյ չխմեցին, այլ զրկվեցին Աղդամում, Ֆիզուլիում, Ջաբրայիլում, Կուբաթլիում, Քարվաճառում և այլ վայրերում թեյ խմելուց: 

Մենք, անկեղծ եմ ասում, Ադրբեջանին տառապանք չենք ցանկանում, սակայն և ոչ մեկին թույլ չենք տա տենչալ մեր ժողովրդի տառապանքը:

Արցախի խնդիրը հայ ժողովրդի գործն է, հայության դատն է. ինչպես որ Արցախի ժողովուրդը որոշի, հենց այդպես էլ կլինի Արցախի ապագան: Իսկ մենք բոլորս՝ ինչպես այստեղ ներկաները, այնպես էլ այս դահլիճից դուրս գտնվողները, սարի պես կանգնած ենք Արցախի մեր քույրերի և եղբայրների թիկունքին:&nb sp;

Ես իմ պարտքն եմ համարում համագումարի այս ամբիոնից հայտարարել, որ բոլոր հնարավոր սադրանքները արժանի հակահարված են ստանալու: Պատրանքների վրա հիմնված քաղաքականությունը ապագա չունի և չի կարող ունենալ: Ասվածի ապացույցը անցած տասնամյակների փորձն է:

Մենք ելնում ենք ուժերի իրական հավասարակշռությունից: Մենք փոխում ենք իրականությունը՝ մեր երկիրը դարձնելով ավելի ազատ և ավելի ժողովրդավարական, քանի որ համոզված ենք, որ այդ փոփոխությունների արդյունքում ունենալու ենք ավելի արդյունավետ կառավարում: Ավելի արդյունավետ կառավարումն ի ր հերթին մեզ դարձնելու է ավելի մրցունակ և ավելի պաշտպանունակ:

Հարգելի՛ երկրապահներ,

Խոսքիս ավարտին, ինչպես միշտ, կոչ եմ անում ձեզ շարունակել վառոդը չոր պահել, քանի որ մեր պայքարը դեռ շարունակվում է:

Երկրապահ կամավորականների միության համագումարին մաղթում եմ հաջող ընթացք և արդյունավետ աշխատանք: 

Համոզված եմ, որ այս համագումարում ևս Երկրապահ կամավորականների միությունը կդրսևորի իրեն բնորոշ պետական մտածողություն ու պատասխանատվություն՝ արժանիորեն շարունակելով իր հիմնադիր նախագահի՝ Վազգեն Սարգսյանի սկսած գործը:

Շնորհակալություն»:

Հայ վիրտուոզները․ տաղանդի ճանապարհը դեպի մեծ բեմԽայտառակություն էր, երբ Հայաստանը ներկայացնող թիվ մեկ պաշտոնատար անձը շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդի թիվ մեկ ախոյանին ու մարդասպանին. Արմեն ԱշոտյանԻնչպես ավտոլվացման կայանը շարժիչային խոտհնձիչ ստեղծելու միտք տվեց. «Փաստ»Դիտորդներին ճնշելու են. Փաշինյանի նոր մտահղացումը Թրամփի երկիմաստ գրառումը. Զենք՝ Ադրբեջանին, էներգիա՝ Հայաստանին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ՀՈՒՆՎԱՐԻ).Ինքնաթիռի վթար, ահաբեկչական գործողություն, միկրոշրջանի հրետակոծություն. «Փաստ»Փաշինյանը կատարում է ադրբեջանցի ոստիկանի գործառույթ․ Հովհաննես ԻշխանյանԵրբ ընտանիքն է պահում ազգը, իսկ պետությունը մոռանում է «խոստովանությունը». «Փաստ»Քննչական կոմիտեն պետք է գործադիր իշխանությունից անկախ լինի․ Ավետիք ՉալաբյանՈրևէ առաջընթաց տեսանելի չէ, իսկ ռիսկերը դեռևս մնում են. «Փաստ»Նովոանենկայի շրջանային հիվանդանոցը տարեկան կխնայի մոտ 800,000 լեյ շնորհիվ արևային էներգիայիԸնտրական վերահսկողության նոր կանոնները՝ ժողովրդավարության նահանջի՞ հաշվինՈւկրաինայի օրինակը հստակ ցույց է տալիս Արևմուտքի հետ բարեկամության արդյունքը. «Փաստ»«Հանուն հիշողության և կեղծ օրակարգի դեմ»«Մինչև հիմա չենք համակերպվում, տղայիս կարոտից խելագարվում եմ». կրտսեր սերժանտ Դավիթ Ներսիսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»Սոցիալական «անապատացման», ներքին ճգնաժամերի անդառնալի հետևանքների վտանգները. «Փաստ»Անընդհատ «լավն է» ասելով՝ իսկապես լավն է դառնո՞ւմ. «Փաստ»Իշխանության պարագայում ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ»«Այս իշխանությունը ոչ մի աղերս չունի հայկականության, հայ ազգի, մեր պետության շահերի հետ». «Փաստ»Այն, ինչ անում է Եկեղեցին, բխում է միայն ու միայն հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերից. «Փաստ»Մեծ ավանտյուրա. ի՞նչ է սպասվում ԱՄՆ-ի 74 տոկոս մասնաբաժնին. «Փաստ»Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը. «Փաստ»Իշխանություններին պետք չեն ո՛չ օբյեկտիվ դիտորդներ, ո՛չ արդար ընտրություններ. «Փաստ»Միսը կարող է անսպասելի դեր խաղալ մարդկանց երկարակեցության հարցում. հետազոտությունԻշխանության զգալի մասն ապրում է պալատներում, ունեն տասնյակ ծառաներ ու ճաշ եփողներ. Հրայր Կամենդատյան Առաջիկա 100 տարվա ընթացքում Հունգարիան չի թույլատրի Ուկրաինային անդամակցել ԵՄ-ին. ՕրբանԱրմավիրի մարզի պարեկները հայտնաբերել են կեղծ վարորդական վկայականով երթևեկող վարորդների«Եթե իմ կյանքում չլիներ «Ֆուլ Հաուս»-ը, չգիտեմ՝ հիմա կզբաղվեի իմ սիրած գործով, թե՝ ոչ». Գոռ ՀակոբյանՊուտինը, որը սկսել է այս պատերшզմը, ոչ միայն դեռևս ազատության մեջ է, այլ նաև շարունակում է պայքшրել իր սառեցված փողերի համար. ԶելենսկիԽնդիրները ի հայտ են գալու ընտրություններից հետո․ Էդմոն ՄարուքյանԵՄ-ն զինատեuակ կգնի Արկտիկայում ռազմակшն գործողությունների համար. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն«Օսկար–2026»-ի անվանակարգերը հայտարարվել են. հաղթանակներ, անհաջողություններ և մեծ անակնկալներ Այաթոլլան արդեն հազարավոր մարդկանց է uպանել և Եվրոպան նույնիսկ չի փորձել արձագանքել. ԶելենսկիԱշխարհը հոգնել է թափթփnւկ ծաղրածnւներից, պարո´ն Զելենսկի. Իրանի արտգործնախարարԱրկադի Դումիկյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել Կարլոս Ալկարասը դուրս է եկել «Australian Open»-ի 4-րդ շրջան Մինչև 2% քեշբեք IDBank-ի Mastercard-ով և ArCa քարտովԻրավիճակը կառավարելի է. առաջիկայում սպասվում են կադրային էական փոփոխություններ. ՊԵԿ նախագահ 2018թ. մայիսի 8-ից առայսօր մաքսատուրքից ազատման 438 արտոնություն է տրվել 310 ընկերության․ Փաշինյան«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էքսպրոպրիացիայի (սեփականազրկման) վերաբերյալ ներդրումային վեճի քննության համար ձևավորված արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժըԵնթադրե՞նք, որ 74%-ը վաճառքի կամ աճուրդի առարկա է. Արշակ Կարապետյան20000 կամավոր․ Ամենաարագ աճող ուժը Հայաստանում. «Մեր ձևով» ժողովրդական շարժումԱդրբեջանը զինվում է, մեզանից էլ հատուկ անցման ռեժիմ պահանջում․ Մենուա ՍողոմոնյանԿներկայացնեմ Հայաստանի տնտեսությունը ուժեղացնելու 5 քայլերը. Նարեկ Կարապետյան«Հանրապետությունը» կգնա միայնակ Արբիտրաժային կազմը մերժել է Հայաստանի այն փաստարկները, ըստ որոնց՝ ՀԷՑ-ին վերաբերող վեճի նկատմամբ արտակարգ արբիտրաժի ընթացակարգի կիրառումը իրավաչափ չէՔաղաքական ռեժիմը Հայաստանի համար վտանգավոր գործընթաց է սկսել․ Արմեն ՄանվելյանՀՀ իշխանությունները ամբողջությամբ բացում են երկիրը թշնամու առջև և հրաժարվում ազգային ու պետական արժեքներից․ Էդմոն Մարուքյան Ընտրություններին համապատասխան վերաբերմունք ենք դրսևորելու իշխանությունների հանդեպ․ Հրայր ԿամենդատյանՄեր ձևովը հերքում է Կառավարության տարածած լուրը ՀԷՑ-ի վերաբերյալ