Երեւանյան խաչմերուկում «Օպել»-ը վրաերթի է ենթարկել 31-ամյա կնոջը. վարորդին արագ գտել են
ՀասարակությունՓետրվարի 20-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի կին եւ հայտնել, որ փետրվարի 19-ին, ժամը 21.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Տիչինայի եւ Սեբաստիայի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել իր 31-ամյա դստերը եւ պատճառել մարմնական վնասվածքներ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վարորդը նույն օրը, ժամը 16.30-ին, ներկայացել է ոստիկանություն եւ տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն: