Մելաձեի նախկին կինը պատմել է Վերա Բրեժնեւայի մասին
Lifestyle
Կոնստանտին եւ Յանա Մելաձեները բաժանվել են 19 տարի համատեղ ապրելուց հետո: Հայտնի պրոդյուսերը նրանից հեռացել է Վերա Բրեժնեւայի մոտ: Այժմ հայտնի պրոդյուսերի նախկին կինը հայտարարել է, որ նրան դուր չի գալիս, որ իր երեխաները շփվում են իրենց հոր սիրուհու՝Վերա Բրեժնեւայի հետ:
Այժմ նրանցից ամեն մեկն ունի իր անձնական կյանքը. Յանան վերջերս ամուսնացել է, իսկ Կոնստանտինն էլ հայտնել է, որ պատրաստ է փոփոխություններ մտցնել անձնական կյանքում: Սակայն նրանք չեն կարող մեկընդմիշտ մոռանալ իրար, քանի որ իրենց կապող ամուր օղակ կա՝ նրանց երեք երեխաները: Այն, որ իր երեխաները շփվում են Վերայի հետ, ընդհանրապես հաճելի չէ Յանայի համար:
«Վերայի մոտ անսպասելիորեն ցանկություն է առաջացել ծանոթանալ իմ երեխաների հետ: Սկզբում երեխաներս չէին ցանկանում ինձ ասել այդ մասին, բայց ես գլխի ընկա: Այժմ իմ երեխաները պարբերաբար հանդիպում են Գալուշկայի (Բրեժնեւայի իրական ազգանունը) եւ նրա դուստրերի հետ: Կոստյան նրանց կինոթատրոն, ռեստորաններ է տանում: Վերջերս անգամ Իտալիա էին գնացել: Իհարկե, ինձ հաճելի չէ նրանց շփումը, բայց չեմ կարող արգելել: Երեխաներս ասում են. «Մայրիկ, նա նորմալ կին է. լավն է», իսկ ես պատասխանում եմ. «կապրենք, կտեսնենք»: Ալիսան, Լիան եւ Վալերան ընդունում են այսպես. ահա, մայրիկն էլ նոր ամուսին ունի, հայրիկն էլ՝ նոր կին: Բայց աստիճանաբար հասկանում են, թե ինչ տեսակ մարդ է նա»,- Յանայի խոսքերը մեջբերել է «Дни»՝ հղելով «Комсомольскую правду»-ին:

Յանան նաեւ բացատրել է, թե ինչու է նա մինչ այժմ անհանգստանում այդ պատճառով:
«Նրանք միշտ էլ ինձանից ամեն ինչ թաքցրել են՝ միամիտ ու արդար ձեւանալով: Տասը տարի է նրանք այդ ամենը թաքցրել են ինձանից: Ասում էին՝ «Ոչ, այդ ի՞նչ ես ասում: Մենք պարզապես լավ ընկերներ ենք»: Ինձ խաբելու համար Կոստյան անգամ երգեր էր գրում Վերայի համար եւ դրանք թողարկում կեղծանուններով կամ հենց Գալուշկայի անունով՝ չնայած Վերան երբեք ոչ երաժշտության, ոչ էլ խոսքերի հեղինակ չի եղել: Ինձ համար դժվար չէր հասկանալ, թե ով է նրա երգերի իսկական հեղինակը: Անկեղծ ասած՝ շատ կցանկանայի այդ ամենի մասին մոռանալ, քանի որ այժմ ես ապրում եմ այլ կյանքով, բայց ցավոք, չի ստացվում»: