Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ» «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ» Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»


Լուսանկարիչ Հրայր Բազե Խաչերյանի նոր պատկերագրքում հազար խաչքար է ներկայացված

Լուսանկարիչ Հրայր Բազե Խաչերյանի «Խաչքարեր» խորագրով ալբոմում պատկերված են Հայաստանի և Արցախի խաչքարերը: Դրանցից մի քանիսը լուսանկարիչը նկարել է տարվա տարբեր եղանակների: Պատկերագրքի ներկայացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ փետրվարի 24-ին` Մատենադարանում:

«Խաչերյան է ազգանունս. խաչ, խաչքար, խաչելություն: Սա  իմ խաչն է, որը մեծ հաճույքով եմ կրում: Ալբոմը 516 էջ է: Նկարել եմ սահմանաքարեր, քարակոթողներ`  կլոր, խաչաձև: Պատկերագիրքը երեք լեզվով է` ֆրանսերեն, անգլերեն, հայերեն: Կարծում եմ` մշակութային ժառանգությունը սերունդներին փոխանցելու լավագույն ձևերից մեկը պատկերագիրքն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց լուսանկարիչը:

Նրա խոսքով` առաջին խաչքարերը լուսանկարել է 1992 թվականին Արցախում, այնուհետև Հայաստանում և բոլոր այն երկրներում, որտեղ կան հայկական խաչքարեր:

Պատկերագրքում լուսանկարների մասին տեղեկություններ կան, ինչն էլ այն հասկանալի և ընկալելի է դարձնում նաև օտարերկրացիներին:

 Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանն ընդգծեց, որ  Հրայր Բազե Խաչերյանը պրոֆեսիոնալ լուսանկարիչ է, հետազոտող, առաջամարտիկ, ֆիդայի: «Նա սավառնում է Հայաստանի լեռներով, եղել է  հայկական լեռնաշխարհի բոլոր կետերում և իսկապես բացառիկ աշխատանք է կատարում»,-ասաց Ղևոնդյանը:

Հրայր Բազե Խաչերյանի ընկեր Գևորգ Տեր-Վարդանյանի խոսքով` իրենց ընկերությունը սկսվել է 2001 թվականից:

«Սա նրա 14-րդ ալբոմն է: Նա կարողանում է տեսնել կարևորը. վստահ եմ, որ այս գիրքը նաև գիտական մեծ նշանակություն կարող է ունենալ: Հավանաբար մոտ ժամանակներում հանրությանը կներկայացնենք վանք, ձեռագրերի ծննդավայրեր և ձեռագրեր նոր պատկերագիրքը, որի վրա աշխատում ենք»,-շեշտեց Տեր-Վարդանյանը:

Ըստ նրա`մարդու աչքը միշտ կարոտ է գեղեցիկին, իսկ Հրայր Խաչերյանը կարողանում է ընգդգծել և պատկերավոր ներկայացնել այդ գեղեցկությունը: «Միշտ նրա կողքին կլինեմ ի շահ ազգիս հայոց»,-ասաց լուսանկարչի ընկերը: 

Շնորհանդեսին լուսանկարիչը կարճամետրաժ ֆիլմ ցուցադրեց իր կատարած աշխատանքի վերաբերյալ, այնուհետև մանրամասն ներկայացրեց բոլոր այն տարածքները, որտեղ ինքը եղել է և լուսանկարել խաչքարերը:

Հրայր Բազե Խաչերյանը ծնվել է Լիբանանում: Լուսանկարչությամբ  հետաքրքրվել է 11 տարեկանից: Լուսանկարչական փոքրիկ սարքով նկարել է դասընկերներին, ծառերը, փողոցները: Ժամանակի ընթացքում այդ զբաղմունքը մեծ նշանակություն է ձեռք բերել Հրայր Բազե Խաչերյանի համար:

Նա թերևս ամենաշատ եկեղեցիներ նկարած լուսանկարիչն է, որը Հայաստան եկավ Արցախյան ազատամարտի տարիներին և մինչ օրս շարունակում է լուսանկարչության միջոցով բացահայտել ու ճանաչել հայոց աշխարհը: Հայտնի է «Արցախ. լուսանկարչական ճանապարհորդություն» (1997թ.), «40 մերկ մարմին» (2001թ.), «Ղարաբաղ. 100 լուսանկար» (2002թ.), «Երկիր» (2005թ.), Արմեն Քյուրքչյանի համահեղինակությամբ՝ «Հայկական զարդանախշային արվեստը» (2010թ.) և «Հայկական զարդատառ» (2012թ.), «Մեկ ազգ, մեկ եկեղեցի» ( 2013թ.) և այլ գրքերով:

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԻ՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»